ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:
ԿԳՄՍ նախարարը, ողջունելով դեսպանին, արժևորել է փոխադարձ համակրանքի և վստահության վրա հիմնված երկու ժողովուրդների ավանդական, բարեկամական կապերը՝ այդ գործում կարևորելով նաև սիրիահայ համայնքի ունեցած դերը: Ժաննա Անդրեասյանն իր զորակցությունն է հայտնել Սիրիայի բարեկամ ժողովրդին և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու Սիրիային աղետալի երկրաշարժի հետևանքները հաղթահարելու գործում. «Մենք ձեր կողքին ենք և պատրաստ ենք հնարավոր բոլոր միջոցներով օժանդակել՝ ստեղծված դժվարին իրավիճակն ու փորձությունները հաղթահարելու ճանապարհին: Կարծում եմ՝ համատեղ ջանքերը կնպաստեն աղետի հետևանքների և վնասների վերականգնմանը: Հավաստիացնում եմ՝ այդ ջանքերը կշարունակվեն այնքան, որքան դրանց կարիքը լինի»:
ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ներկայացրել աղետի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակի մանրամասները: Դեսպանը Սիրիայի կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերած աջակցության համար՝ բարձր գնահատելով ՀՀ կառավարության ջանքերը՝ սատարելու Սիրիային այս դժվարին ժամանակներում. «Խորապես զգացված և շնորհակալ ենք այն աջակցության համար, որ Հայաստանի կառավարությունն աղետի առաջին իսկ օրվանից ցուցաբերեց Սիրիային: Բացի մարդասիրական օգնությունից՝ մեզ համար շատ կարևոր էր նաև այն, որ Հայաստանը Սիրիա ուղարկեց որոնողափրկարարական թիմերի: Մենք նրանց կարիքն իսկապես շատ ունեինք»:
Դեսպանի խոսքով՝ Սիրիայի Լաթաքիա, Հալեպ, Համա նահանգներում երկրաշարժի հետևանքով ավերվել և վնասվել են պատմամշակութային մի շարք կարևոր կոթողներ, փլուզվել կամ վնասվել է շուրջ 250 դպրոց:
ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ առաջ գնալու պատրաստակամությունն ու հաստատակամությունը մեծապես կօգնեն հաղթահարելու առաջացած դժվարությունները: Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է նաև բոլոր ուղղություններով փոխհամագործակցության հեռանկարները դիտարկելու հնարավորությունը:
Նախարարը կարևորել է նաև միջբուհական համագործակցության զարգացումը՝ ընդգծելով Դամասկոսի համալսարանի հայագիտական բաժնի գործունեությունը և համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը.
«Մեր երկու երկրների համար, կարծում եմ, սա շատ կարևոր նշանակություն ունի: Ուրախ եմ, որ Ձեր անձնական գործունեությունը ևս մեծ նպաստ է բերել այս նախագծին: Պատրաստ կլինենք նաև նոր ծրագրերի մասին խոսել: Հետաքրքրված ենք մեր բուհերում Սիրիայի քաղաքացիների ուսուցման հնարավորությամբ: Գիտեմ, որ սերտորեն համագործակցում եք Երևանի պետական համալսարանի հետ: Արաբերենի ուսուցման տեսանկյունից այդ համագործակցությունը ևս կարևորում ենք: Կրթական տարբեր մակարդակներում խրախուսում ենք տարածաշրջանային լեզուների ուսուցումը: Այդ իսկ պատճառով պատրաստ ենք հասկանալ նաև դպրոցներում արաբերենի ուսուցման հնարավորությունները: Հասկանալի է՝ այս օրերին մեր առաջնային հարցերը մի փոքր այլ են, բայց իրավիճակի կարգավորմանը զուգընթաց՝ պատրաստ ենք նաև համագործակցության հեռանկարները դիտարկել»,- ասել Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարը բարձր է գնահատել նաև նախարարության և Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն կրթության նախարարության միջև կրթության և գիտության բնագավառում 2022-2027 թթ. համար համագործակցության մասին ծրագրի ստորագրումը և հայտնել նախարարության պատրաստակամությունը, ըստ անհրաժեշտության, այն արդիականացնելու:
Կողմերը քննարկել են փոխհամագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունը կրթության, հետազոտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրության և հասարակագիտության հետ՝ քննադատական մտածողության զարգացման համատեքստում Հանրակրթության պետական չափորոշիչները կրթությունը դիտարկում են ոչ թե որպես առանձին գիտելիքների փոխանցում, այլ որպես փոխկապակցված համակարգ, որտեղ կարևորվում…
Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…
Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…
Հրավիրում եմ քննարկելու Սիրելի՛ գործընկերներ, Վերջին շրջանում ավելի հաճախ ենք առնչվում կրտսեր դպրոցականների միջև ծաղրանքի, մեկուսացման կամ միմյանց վիրավորելու դեպքերի: Երբեմն դրանք ներկայացվում են որպես «խաղ» կամ «կատակ», սակայն մենք…
Բարև ձեզ հարգելի' գործընկերներ,մասնավորապես, շատ սիրելի դասվարներ:Անչափ հաճելի է շփվել ու փորձով փոխանակվել բոլորիդ հետ: Կածում եմ բոլորս էլ պարզ գիտակցում ենք,որ տարրական կրթությունը երեխայի կրթական ուղու ամենակարևոր ու զգայուն…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց