ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ծաղկաձորում անցկացվել է ձյան վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունը

Փետրվարի 13, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Ծաղկաձորի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տարածքում փետրվարի 10-12-ն անցկացվել է Հայաստանի ձյան վոլեյբոլի կանանց և տղամարդկանց առաջնությունը:

Առաջնությանը մասնակցել են տղամարդկանց և կանանց 8-ական թիմեր: 1-ից 6-րդ տեղերը գրաված թիմերին Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից տրամադրվել են վարկանիշային միավորներ: Այդ միավորները հնարավորություն են տալիս մարզիկներին մասնակցելու ձյան վոլեյբոլի աշխարհի և Եվրոպայի տուրերին՝ առանց որակավորման փուլին մասնակցելու:

Թիմերը մրցել են օլիմպիական՝ մինչև երկու պարտություն համակարգով:

Կանանց շրջանում հիմնական պայքարն ընթացել է «Ավան», «Վան», ԲՊՀ և ՖԻՄԱ թիմերի միջև, որոնք դուրս են եկել կիսաեզրափակիչ փուլ: Ի վերջո, եզրափակչի ուղեգրեր են նվաճել «Ավան» և «Վան» թիմերը: Եզրափակչում ավելի ուժեղ են գտնվել Ավանի կանանց թիմի մարզիկները և 2:0 հաշվով հաղթանակ տարել: Լավագույն եռյակը եզրափակել է ԲԿՄԱ-ն:

Տղամարդկանց մրցապայքարում եզրափակիչ են դուրս եկել ՖԻՄԱ-1 և ՖԻՄԱ-2 թիմերը: Խաղն ավարտվել է ՖԻՄԱ-1-ի՝ 2-0 հաշվով հաղթանակով: Երրորդ տեղը զբաղեցրել է ԲԿՄԱ թիմը՝ 2-0 հաշվով հաղթելով «Գյումրի» թիմին:

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը ՀՎՖ կողմից պարգևատրվել են մեդալներով, գավաթներով և նվերներով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեխնոլոգիա

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Եթե այսօր հնարավորություն ունենայիք ձեր տեխնոլոգիայի արվեստանոցը վերազինելու, ո՞ր երեք գործիքը կամ սարքավորումն առաջին հերթին կընտրեիք և ինչո՞ւ:

  • Ստեղծագործական մտածողության զարգացում

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Իմ մանկավարժական փորձից համոզվել եմ, որ կերպարվեստի և տեխնոլոգիայի դասերը սովորողների ստեղծագործական մտածողության զարգացման լավագույն հնարավորություններից են: Երբ աշակերտին տրվում է հնարավորություն ինքնուրույն մտածելու, ընտրություն կատարելու, փորձարկելու և սեփական գաղափարներն…

  • Միջառարկայական համագործակցություն

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Բարև, հարգելի՛ գործընկերներ: Վերջին տարիներին ավելի հաճախ եմ համոզվում, որ միջառարկայական համագործակցությունը կարող է ուսուցման գործընթացն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնել: Իմ դասավանդման ընթացքում մի քանի անգամ իրականացրել եմ համատեղ…

  • Բարբառները թվային դարաշրջանում. Արհեստական բանականությունը՝ դաշնակի՞ց, թե՞ սպառնալիք

    Թեմայի հեղինակ՝ Meline Muradyan

    Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ մանկավարժներ,Լեզվի դասավանդման ամենօրյա պրակտիկայում հաճախ ենք բախվում մի նուրբ խնդրի. ինչպե՞ս ուսուցանել անաղարտ գրական հայերենը՝ միաժամանակ արմատախիլ չանելով այն հարուստ, գունեղ ու կենդանի լեզվամտածողությունը, որն աշակերտը բերում…

  • Միասնական քննություն թե՞ միջազգային ստանդարտներ (TOEFL/IELTS):

    Թեմայի հեղինակ՝ Անի Բեջանյան

    Արդյո՞ք դիմորդական քննությունների ներկայիս թեստային համակարգը իրապես ստուգում է աշակերտի հաղորդակցման և գրավոր խոսքի հմտությունները: Ինչպե՞ս եք հավասարակշռում քննական թեստերի վարժանքը (Exam Drill) լեզվի իրական իմացության (Communicative approach) զարգացման հետ: