ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հաստատվել է դպրոցի տնօրենի նշանակման նոր կարգը

Փետրվարի 13, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման կարգը:

Նոր կարգավորումները տարածվում են որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարվող մրցույթի արդյունքում ծագած հարաբերության վրա:

Ներկա իրավիճակը

Գործող կարգով տնօրենների ընտրության համար հիմք է հանդիսանում 2010 թվականին ներդրված հավաստագրման գործընթացը, որը նույնական մոտեցում է բոլորի համար՝ անկախ աշխատանքային փորձից։ Տնօրենի ընտրության և նշանակման գործընթացի մաս է կազմում հաստատության խորհրդի որոշումը, որի արդյունավետության վերաբերյալ ստացված բազմաթիվ դիմում-բողոքները հիմք են հանդիսացել կառավարման համակարգի ուղղությամբ օրենսդրական փոփոխություններ իրականացնելու համար:

Առաջարկվող լուծումներ

Նոր կարգավորմամբ հաստատության տնօրենն անցնում է նույն ընթացակարգով, ինչ նախորդ կարգով էր պահանջվում, սակայն այլ մեխանիզմ է առաջարկվում զարգացման ծրագրի ուսումնասիրման, այնուհետև մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիմքով նշանակման առումով: Հստակեցվել են մրցույթի մասնակցի ներկայացրած անհրաժեշտ փաստաթղթերը, զարգացման ծրագիրը փորձաքննության ներկայացնելու ընթացակարգը, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության նկարագիրը, մրցույթի արդյունքների ամփոփման, բողոքարկման մեխանիզմները:

Մասնավորապես՝ սահմանվել է թափուր տեղի մրցույթի հայտարարման նոր ժամկետ, և հավակնորդը հաստատված ձևաչափին համապատասխան՝ տվյալ հաստատության զարգացման իր ծրագիրը պետք է ներկայացնի (այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով) լիազոր մարմնին՝ պաշտոնական կայքում տեղադրելու համար:

Հաստատության տնօրենը կամ տնօրենի պարտականությունները կատարողը կամ պաշտոնակատար պարտավոր է ապահովել հավակնորդի հանդիպումը տվյալ հաստատության մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդների հետ՝ զարգացման ծրագիրը կազմելու համար առաջարկություններ լսելու նպատակով: Սահմանված հանդիպմանը չմասնակցելու դեպքում հավակնորդը չի կարող մասնակցել հայտարարված մրցույթին: Տնօրենը կամ տնօրենի պարտականությունները կատարողը կամ պաշտոնակատարը պարտավոր է նաև հավակնորդի կողմից ներկայացված գրավոր դիմումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել գրավոր անհրաժեշտ տեղեկատվությունը` հաստատության գործունեության վերաբերյալ:

Մրցույթն անցկացնում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ձևավորված մասնագիտական հանձնաժողովըորը կազմված է 7 անդամից: Հանձնաժողովում ընդգրկված են նախարարի՝ տվյալ ոլորտը համակարգող տեղակալը (բացակայության դեպքում՝ նրան փոխարինող նախարարի տեղակալը), որն ի պաշտոնե հանդիսանում է մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ինչպես նաև երկու ներկայացուցիչ նախարարության հանրակրթության վարչությունից և մեկական ներկայացուցիչներ՝ անձնակազմի կառավարման և իրավաբանական վարչություններից, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնից և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնից:

Մասնագիտական հանձնաժողովը մշակում և նախարարի հաստատմանն է ներկայացնում հավակնորդի զարգացման ծրագրի գնահատման չափանիշները: Հավակնորդի զարգացման ծրագիրը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովն այն ներկայացնում է փորձաքննության, որն իրականացվում է ուղղակի կամ մրցութային դրամաշնորհի արդյունքում ընտրված կազմակերպության կողմից: Փորձաքննության արդյունքում կազմակերպությունը յուրաքանչյուր զարգացման ծրագրի մասին կազմում է տեղեկանք, որը ներկայացնում է մասնագիտական հանձնաժողովին:

Կազմակերպության ներկայացրած փորձաքննության արդյունքների հիման վրա մասնագիտական հանձնաժողովը քննարկում և 3 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան լիազոր մարմնին է ներկայացնում հավակնորդի զարգացման ծրագրի վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն: Եզրակացությունը ստանալուց հետո լիազոր մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում և անցկացնում է հարցազրույց դրական եզրակացություն ունեցող բոլոր հավակնորդների հետ, որի արդյունքում կարող է հավակնորդներից մեկի հետ (եթե դրանց թիվը մեկից ավելի է) կնքել աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան անձի 65 տարին լրանալը:

Հարցազրույցն անցկացնում է լիազոր մարմնի ղեկավարը կամ ղեկավարի՝ տվյալ ոլորտը համակարգող տեղակալը: Հարցազրույցը տեղի է ունենում հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրի, նրա աշխատանքային ստաժի, մասնագիտական գործունեության, կարողունակությունների և անձնային որակների շրջանակում: Հարցազրույցի ողջ ընթացքը ձայնագրվում կամ տեսաձայնագրվում է:

Հարցազրույցին հավակնորդներից ոչ մեկի չներկայանալու կամ հարցազրույցի արդյունքում հավակնորդներից որևէ մեկի հետ աշխատանքային պայմանագիր չկնքելու դեպքում լիազոր մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտարարում է նոր մրցույթ՝ կարգի պահանջներին համապատասխան:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…

  • ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԼՈԳԻՆԳ

    Թեմայի հեղինակ՝ Տ. Յափունջյան

    1. Մեդիագրագիտություն · Ի՞նչ է նշանակում լինել մեդիագրագետ: Ինչպես ստանալ, սպառել և տարածել տեղեկատվությունը: Ինչպես զատել արժանահավատ և սուտ տեղեկությունները: Ինչու է անհրաժեշտ կասկածել ցանկացած տեսակի տեղեկատվության հավաստիությանը: Ինչպես չդառնալ…

  • ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ և ծնողներ, սիրելի երեխաներ․ «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ն Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) հետ համատեղ Հայաստանում անցկացնում է Երեխաների առցանց անվտանգությանը նվիրված ծրագիր: Ծրագրի շրջանակներում ստեղծված «Համացանցի ռեսուրսների անվտանգ…

  • Գիտելիքների ստուգման ինտերակտիվ թեստերի ստեղծում (Liveworksheets)

    Թեմայի հեղինակ՝ Lusman

    «Գիտելիքների ստուգման ինտերակտիվ թեստերի ստեղծում (Liveworksheets)» թեմայով դասընթաց: Դասընթացավար՝ Լուսինե Մանուկյան (lusine@ktak.am) Մեկնարկ՝ 01.05.23 ավարտ՝ 07.05.2023թ Դասընթացին միանալու և նյութերին ծանոթանալու համար՝ https://dlc.armedu.am/course/view.php?id=84 (https://dlc.armedu.am/course/view.php?id=84&fbclid=IwAR2O

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

    ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը մշակում է հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատման աշխատակարգ և ուղեցույց: Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցը հանդիսանում է ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված վերապատրաստող կազմակերպություն։ Վերապատրաստումների անցկացման ընթացքում ձեռք բերված փորձը հուշեց գրել այս ծրագիրը, որը հիմք կհանդիսանա ուսուցիչների ինքնագնահատման գործիքների ստեղծման համար։ Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատումը նախատեսվում է իրականացնել ուսուցչի  ինքնագնահատման, ինչպես նաև ուսումնական հաստատության տնօրենի, տնօրենի տեղակալի, առարկայական մեթոդական միավորման նախագահի դիտարկումների և դասալսումների միջոցով: Գնահատումն իրականացվելու է ամեն տարի՝ սեպտեմբեր-հունվար ամիսներին: Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատման ենթակա են տվյալ հանրակրթական ուսումնական հաստատության ընթացիկ ուստարում հերթական ատեստավորման ենթակա բոլոր ուսուցիչները: Դպրոցի տնօրինությունը չունի գործընթացը լիարժեք  վերահսկելու  և կարիքների վերհանման  գործուն մեխանիզմներ, իսկ ուսուցիչը՝  ինքնագնահատման գործիքներ,  որը կառաջացնի որոշակի խուճապ ուսուցիչների մոտ։ Ելնելով վերոհիշյալից ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից առաջարկվող ինքնագնահատման հարցաթերթիկը լրացնելու համար անհրաժեշտ է ապահովել ուսուցիչների մասնագիտական կարիքների վերհանման անկողմնակալ, միջանկյալ  մեխանիզմ։ Ստեղծել ՈԻԿՀ (Ուսումնական կառավարման համակարգ) հարթակներից որևէ մեկի ՝ MS Teams, Google Classroom, Moodle  միջոցով հարցերի բանկ, որն իր մեջ կընդգրկի  շարունակական լրացվող հարցեր այն բոլոր բաղադրիչներից, որոնք ուսումնասիրվում են պարտադիր ատեստավորման ենթական ուսուցիչների վերապատրաստման ընթացքում։ Հարցաշարերը կկազմվեն Google Forms կամ MS Forms գործիքներով: Միջանկյալ գործիքները հնարավորություն կընձեռեն ուսուցիչներին  մինչև տնօրինության կողմից հարցաթերթիկի լրացումը բացահայտել իրենց կարիքները և լինել ավելի ինքնավստահ և ինքնուրույն շարունակաբար աշխատել իր մասնագիտական զարգացման վրա։ Գործիքի ստեղծումից հետո  կառաջարկենք վերապատրաստող կազմակերպություններին, որպեսզի նրանք ևս օգտագործեն այս միջանկայլ մեխանիզմը և վերապատրաստումների որակն ավելի բարձրացնեն, դարձնեն նպատակային, և´ ուսուցիչները, և´ վերապատրաստող կազմակերպությունները հնարավորություն կունենան իրենց աշխատանքի որակը բարձրացնելու, կաջակցենք ԿԳՄՍ նախարարությանը այս գործընթացը արդյունավետ անցկացնելու գործում։   Նմուշ օրինակ, որը սակայն մշտապես փոփոխվելու է և վերամշվելու պայմանավորված կրթական բարեփոխումներով։ Նախատեսում ենք նաև աջակցել մեթոդմիավորումներին դասալսումների վերլուծությունների համար։ Հարթակից օգտվելու հնարավորություն կստեղծվի նաև հանրակրթական դպրոցների  տնօրինությանը։   Հաստատված պետական և առարկայական նոր չափորոշիչներում կարևոր դեր է հատկացված սովորողների քննադատական մտածողության զարգացմանը, նախագծեր իրականացնելուն, որը սակայն  կարող է միայն իրականացնել այն ուսուցիչը որն ինքը ունի հետազոտական հմտություններ և կարողունակություններ:  Չափորոշչային պահանջները իրականացնելու համար անհրաժեշտ է առաջին հերթին զարգացնել ուսուցիչների մասնագիտական և հետազոտական հմտությունները: Շատ ուսուցիչներ ի վիճակի չեն խնդիրները բացահայտելու ինքնուրույն լուծումներ առաջարկելու առավել ևս դրանք լուծելու: Ուսուցիչները պարտադիր ատեստացիոն վերապատրաստումների ժամանակ լուրջ դժվարությունների են հանդիպում հետազոտական աշխատանքեր գրելու ընթացքում, մասսայական արտագրություններ, կոռուպցիոն ռիսկեր: Վերապատրաստումները ավարտվելուց հետո ուսուցիչները մեծամասամբ ի վիճակի չեն լինում ինքնուրույն լուծումներ գտնելու, դպրոցը կենդանի օրգանիզմ է, անընդհատ նոր փոփոխությունների կարիք կզգացվի: Հետևաբար այս պահին առաջնահերթություն է ուսուցիչների հետազոտական հմտությունների զարգացումը: Նախնական փուլում մեր կողմից կիրականցվի հարցում ուսուցիչների հետ, վերապատրաստում անցած  Շիրակի մարզի տարբեր շրջանների ուսուցիչների մոտ, բացահայտելու համար նրանց կրթական կարիքները, մասնավորապես հետազոտական աշխատանքներ իրականացնելիս, դասպլաններ կազմելիս:   Երկրոդ փուլում ընտրված ուսուցիչների հետ  ըստ իրենց կարիքների կանցկացվեն անհատական վերապատրաստումներ և հետազոտական հմտությունների զարգացման աշխատանքներ:   Գործնական մասում նրանց հետ կզարգացնեք հետազոտական աշխատանքներ գրելու  հմտություններ:  Արդյունքում կստեղծվի հետազոտական աշխատանքների բանկ, որը հասանելի կլինի մյուս ուսուցիչներին ևս, որոնք կարող են այդ հետազոտությունների արդյունքներն  օգտագործել  խմբակների և նախագծային ուսուցման աշխատանքները պլանավորելիս:   Բացահայտված կարիքները և առաջադրված խնդիրների լուծումները կփոխանցվեն ԿԳՄՍ նախարարություն  կրթական քաղաքականության ռազմավարություններ  մշակելու համար:

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 7-րդ դասարան

    Բարի գալուստ 7-րդ դասարանի   ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում  եմ  բոլորիս  արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:

  • Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների խմբակ Ախլաթյանի միջն. դպրոցում

    ՏՀՏ խմբակ

  • Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաներ

    ՏՀՏ խմբակ

  • Ինտերակտիվ ընթերցանություն 4 ՙՙՕզի կախարդը՚՚