ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ընտանեկան գրադարանավարը» հասանելի է բոլոր մարզերում

Փետրվարի 7, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Ընտանեկան գրադարանավար» ծրագրի շրջանակում 2023 թվականից նախարարության ենթակայության մարզային տասը գրադարանները ծառայություններ կմատուցեն տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցող և տարեց անձանց:

Ծրագիրը նախկինում իրականացրել են միայն Լոռու և Շիրակի մարզային գրադարանները, ինչի արդյունքում տեղաշարժման սահմանափակ հնարավորություններով անձանց, ինչպես նաև տարեցներին ու երեխաների զարգացման կենտրոններին տարեկան տրամադրվել են 5800-ից ավելի գրքեր: Այսուհետ ծրագրի շրջանակում գրադարանային ծառայություններ կմատուցվեն ՀՀ բոլոր մարզերում: Տնային պայմաններում ընթերցանության իրավունքն իրացնելու հնարավորություն կստանան այս պահին գրանցված 650-ից ավելի քաղաքացիներ:

Գրադարանավարը յուրաքանչյուր ամիս նույն անձին կայցելի նվազագույնը երկու անգամ: Անհրաժեշտության դեպքում այցելությունները կարող են լինել՝ ըստ ընթերցողի պահանջի:

Տնային պայմաններում գրադարանային ծառայություններից օգտվելու նպատակով անհրաժեշտ է կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝

ՀՀ ԿԳՄՍՆ մարզային գրադարարաններ

Հեռախոսահամարներ

«Վ.Պետրոսյանի անվան Արագածոտնի մարզային գրադարան» ՊՈԱԿ

094-84-00-08

«Օ.Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարան» ՊՈԱԿ

093-77-05-30

«Արմավիրի մարզային գրադարան» ՊՈԱԿ

077-20-40-53

«Վ.Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան» ՊՈԱԿ

093-31-74-04

«Լոռու մարզային գրադարան» ՊՈԱԿ

093 18-38-38

«Կոտայքի մարզային գրադարան» ՊՈԱԿ

099-40-30-27

«Շիրակի մարզային գրադարան» ՊՈԱԿ

094-45-45-25

«Սյունիքի մարզային գրադարան» ՊՈԱԿ

093-00-92-04

«Վայոց ձորի մարզային գրադարան» ՊՈԱԿ

093-50-39-07

«Տավուշի մարզային գրադարան» ՊՈԱԿ

093-11-46-52

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…