Փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Լեզվի կոմիտեի հետ համատեղ, անցկացնում է աշակերտների հեղինակային տեսանյութերի մրցույթ՝ «Բարբառը մեր հարստությունն է» խորագրով:
Համաձայն մրցութային կանոնների՝ յուրաքանչյուր դպրոց կարող է ներկայացնել մինչև 1 րոպե տևողությամբ մեկ տեսանյութ, որում հայերենի որևէ բարբառով կներկայացվի մայրենի լեզվին նվիրված բեմականացում կամ ազատ ոճի այլ մտահղացում: Դպրոցները պետք է դրանք հրապարակեն իրենց սոցիալական հարթակներում #խոսումենքբարբառով նշիչով՝ նշելով ԿԳՄՍ նախարարության էջը:
Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է ուղարկեն մինչև 2023 թ. փետրվարի 14-ը ներառյալ, mayreni@escs.am էլ.փոստին: Վերոնշյալ չափանիշներին չհամապատասխանող տեսանյութերը չեն դիտարկվի: Լավագույնները կհրապարակվեն նախարարության սոցիալական հարթակներում:
Մայրենիի միջազգային օրվա շրջանակում դպրոցներին առաջարկվում է նաև, որպես սոցիալական արշավ, իրականացնել ուսումնական նախագծեր՝ նվիրված մայրենի լեզվին, փետրվարի 14-21-ը դրանք հրապարակել դպրոցների պաշտոնական հարթակներում (Ֆեսյբուք, Ինստագրամ)՝ #մերմայրենին #մայրենինամենուր նշիչներով՝ նշելով ԿԳՄՍ նախարարության էջը:
Նախատեսվում է ԿԳՄՍՆ-ի սոցիալական հարթակներում Մայրենիի նախընթաց շաբաթվա ընթացքում իրականացնել նաև մեկ այլ սոցիալական արշավ` հրապարակել օտար բառեր և դրանց համարժեք հայերեն տարբերակները՝ օգտագործելով #եսընտրումեմհայերենը կամ #հայերենհամարժեքը նշիչները: Դպրոցները ևս կարող են միանալ այս նախաձեռնությանն իրենց սոցիալական էջերում: Հայերենի համարժեքներին կարելի է ծանոթանալ Լեզվի կոմիտեի կայքի «Հորդորակ» շարքում՝ https://bit.ly/2B2h8OG
Նշենք, որ համաձայն ընթացակարգի՝ մրցույթի և արշավի վերաբերյալ շրջաբերական գրությամբ տեղեկացվել են նաև ՀՀ դպրոցները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Առեղծվածային արկղիկ» (Mystery Box կամ Black Box) մեթոդը բնագիտական առարկաների դասավանդման մեջ ամենաարդյունավետ և ինտրիգային գործիքներից մեկն է: Այն ոչ միայն հետաքրքրություն է առաջացնում, այլև հիանալի կերպով մոդելավորում է գիտական…
Հարգելի՛ գործընկերներ, շարունակելով նախագծային ուսուցման և ՏՀՏ գործիքների շուրջ մեր հետաքրքիր երկխոսությունը, ցանկանում եմ բարձրացնել մի հարց, որն այսօր դառնում է անխուսափելի՝ Արհեստական Բանականության (AI) կիրառումը դասվարի աշխատանքում: Հաճախ լսում…
Սիրելի գործընկերներ, այսօր ուզում եմ սկսել քննարկում մեզ շատ հուզող, անհանգստացնող և մեզ համար շատ կարևոր թեմայի շուրջ: Թվային գրագիտություն ուսուցիչների համար․ ինչ պետք է իմանա ժամանակակից ուսուցիչը: Աայսօր կրթական…
Հարգելի գործընկերներ, ողջույն: Բոլորս էլ գիտենք այն զգացողությունը, երբ դասն ամենայն մանրամասնությամբ պատրաստել ենք, բայց դասարանում զգում ենք, որ երեխաների մտքերը «Minecraft»-ի կամ հերթական թրենդային հոլովակի մեջ են: Մենք այսօր…
«Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ուզում եմ բարձրաձայնել մի հարցի մասին, որը վստահաբար յուրաքանչյուրիդ տանը «հնչում է» երեկոյան ժամերին՝ Viber-ի կամ WhatsApp-ի ծանուցման ձայնով: Ես միշտ ձգտում եմ լինել հասանելի, օպերատիվ և…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց