ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Նրանց ժամանակը». բուժաշխատողներն Արցախյան պատերազմում. 1991-1994

Փետրվարի 7, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրի շրջանակում լույս է տեսել «Նրանց ժամանակը. բուժաշխատողները արցախյան պատերազմում. 1991-1994» աշխատությունը:

Գրքի ստեղծման գաղափարի հեղինակը և կազմողը Ռուզաննա Բագրատունյանն է:

1991-1994 թթ․ ռազմաճակատի առաջին գծում, ռազմադաշտային շարժական և մշտական հոսպիտալներում վիրավոր զինվորներին բուժօգնություն ցուցաբերած բժիշկների, բուժքույրերի, բուժակների պատմությունները յուրօրինակ առերեսում են պատերազմի հետ. պատերազմ՝ մարդկային դեմքով, մարդկային սրտով՝ առանց գունազարդումների, անկեղծ, պարզ, երբեմն էլ իրենց կատարածը թերագնահատելով՝ «բժշկի հերոսությունը զինվորի կյանքը փրկելն է» ասելով։ Իսկ նրանք փրկել են շատ կյանքեր։ Բացառապես անձնական պատմությունների, հուշերի վրա հիմնված «Նրանց ժամանակը» ժողովածուն ինքնին տարեգրություն է, հանուն Արցախի ազատագրման մղված պայքարի առարկայացումն ու փաստավավերագրությունը։

Այլ ժողովուրդների պատերազմների հետ արցախյանն անհամեմատելի է, ամեն երկիր իր պատերազմն ունի՝ իր առանձնահատկություններով։ Ռազմական բուժծառայություն՝ որպես այդպիսին, չկար, կանոնավոր բանակ էլ չկար։ Ազատամարտիկների ջոկատներն էին ճակատի տարբեր հատվածներում մարտեր մղում։ Սակայն բանակի ձևավորմանը զուգահեռ՝ բուժծառայությունն էլ ռազմաբժշկության կազմակերպիչների շնորհիվ կանոնակարգվեց, համընթաց գործեց (հատկապես Շուշիի ազատագրումից հետո):

1991-1994 թվականների արցախյան պատերազմի սպիտակ խալաթով զինվորները հրամանատարներից, ազատամարտիկներից ոչ պակաս ներդրում ունեն հաղթանակի կերտման գործում։ Նրանք կյանքեր են փրկել, զինվորներին բուժել ու շարք վերադարձրել, ամենաանհավանական պայմաններում արել են անհնարինը, որովհետև բոլորին մեկ նպատակ է միավորել՝ Արցախի ազատագրումն ու հայ ժողովրդի միասնական հաղթանակը։

Բուժաշխատողների պատմությունները գրքում հաճախ են խաչվում, նույնանում, որովհետև նրանք պատերազմի ժամանակ նույն դեպքերի ականատեսը, վկան ու մասնակիցն են եղել։ Հենց սա է փաստավավերագրությունը, երբ նույն պատմությունը պատմում են տարբեր մարդիկ։ Այսպես է ստեղծվում պատմական դեպքերի ժամանակագրությունը։

Ըստ էության՝ ոչնչից ստեղծվել է ռազմական բժշկություն։ Եվ միայն պատերազմից հետո այդ ոլորտն առանձնացվել ու զարգացել է որպես ռազմական գործից անբաժան կառույց։ Այդ համատեքստում անգնահատելի է արցախցի բժիշկ Վալերի Մարությանի ներդրումը, որի շնորհիվ էլ, փաստորեն, ստեղծվել են առաջին հոսպիտալներն ու դրվել ռազմական բժշկության հիմքը։ Բժիշկ Մարությանի և իր թիմի շնորհիվ Արցախյան պատերազմի տարիներին դաշտային հոսպիտալներում կատարվել է ավելի քան 11 հազար վիրահատություն, 8 հազար զինվոր վերադարձել է ռազմի դաշտ։

Ամենադժվար ու պատասխանատու գործն անում էին նրանք, ովքեր վիրավորին մարտի դաշտից հանում ու առաջին անհրաժեշտության օգնությունն էին ցույց տալիս՝ ցավազրկող ներարկում, վիրակապում: Այդ կերպ վիրավորի ապրելու շանսերը մեծանում էին: Շատ պատասխանատու ու դժվար աշխատանք էր նաև վիրավորների տեսակավորումը՝ հոգեբանորեն անասելի ծանր գործ տվյալ բուժաշխատողի համար․ զինվորական բժշկության սահմանված կանոններից է՝ նախ բուժօգնություն ցուցաբերել այն վիրավոր զինվորին, որի ապրելու հնարավորությունն անհամեմատ ավելի մեծ է:

Հատկանշական է, որ պատերազմի ամբողջ ընթացքում կռվող բոլոր ջոկատներն իրենց կցված բուժանձնակազմ ունեին։ Նրանք տեղաշարժվում էին նաև բժշկական սարքավորումներով, բուժօգնության պարագաներով, դեղորայքով զինված մեքենաներով։ Վիրավորներին տեղում անհրաժեշտ առաջին բուժօգնություն էր ցուցաբերվում, հետո նրանք արագ տեղափոխվում էին դաշտային հոսպիտալներ կամ Ստեփանակերտ, Երևան։ Շարժական հոսպիտալները մարտի դաշտից ամենաշատը 1 կմ էին հեռու․ աշխատում էին կրակահերթերի տակ։

Ժողովածուում ընթերցողները կկարդան բազմաթիվ պատմություններ այն մասին, թե ինչպես են մեր բուժաշխատողները վիրահատել, բուժել, խնամել և ամենակարևորը՝ մարդկային վերաբերմունք ցուցաբերել և՛ վիրավոր ադրբեջանցի գերիներին, և՛ ադրբեջանցի կանանց, երեխաներին, ծերերին։ Շատ են նման պատմությունները, հուզիչ ու մարդկային։ Հայ բուժաշխատողները՝ բժիշկ, բուժակ, թե բուժքույր առաջնորդվել են բացառապես Հիպոկրատի երդումով։

Երեք տասնամյակների հեռուներից արցախյան առաջին պատերազմում բուժօգնություն ցույց տված բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին գտնելը դյուրին չէր։ Նրանց մի մասն այսօր ապրում է Արցախից ու Հայաստանից դուրս, իսկ մի մասն էլ կամ զոհվել է պատերազմի տարիներին, կամ մահացել պատերազմից հետո։ Բուժաշխատողների նախնական ցուցակը տրամադրել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի վիրաբույժ, ռազմական բժիշկ, գնդապետ Սամվել Գևորգյանը, սակայն գրքում զետեղված 116 բուժաշխատողների ցանկը համալրվել է պատմությունից պատմություն, զրույցից զրույց։ Կան անուններ, որոնց գտնել չի հաջողվել. նրանց հետքերը, այսպես ասած, կորել են, որոշները տարբեր պատճառներով խուսափել են հարցազրույցից, մի մասն էլ արդեն ողջ չէ։ Յուրաքանչյուր բուժաշխատողի պատմությանը կից զետեղված են նրա կենսագրական տվյալները, որոնք ավելի շատ խորհրդանշական են, քան հանրագիտարանային։

Հրատարակության հիմնական նպատակն էր գտնել բոլոր այն նվիրյալ բուժաշխատողներին, որոնք շարունակաբար (ամիսներ, տարիներ) եղել են ռազմադաշտի առաջին գծում, դաշտային հոսպիտալներում, գնահատել և արժևորել նրանց հերոսական աշխատանքը։ Ամեն մի զինվորի կյանքի համար պայքարած նվիրյալ հերոսներին ժողովուրդը չի ճանաչում, մինչդեռ պատերազմի տարիներին, ինչպես զինվորներն են ասում․ «Վերև՝ Աստված, ներքև՝ բժիշկը»։ Օրեր շարունակ վիրահատարանից դուրս չեկած բուժաշխատողները տեսել են պատերազմի ամբողջ սարսափն իրենց ձեռքերի մեջ։ Պատերազմից հետո նրանք ընդհանրապես մոռացության մատնվեցին՝ երբեմն չարժանանալով պարզ շնորհակալության։ Շատերի անունները չենք գտնի գրքերում ու հանրագիտարաններում, բայց նրանք դեռ սպասում են, որ մի օր կգա իրենց ժամանակը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան