ԿԳՄՍ նախարար տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է Լայպցիգի արհեստագործական պալատի և «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ)֊համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պողոսյանը և Մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում մեկնարկող համագործակցության նոր ծրագրերը:
«Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամը (ԲԿԳ) և «Բիզնես և կրթություն» ասոցիացիան Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լայպցիգի արհեստագործական պալատի հետ 2023 թ. հունվարից նախատեսում են մեկնարկել նոր ծրագրեր՝ ուղղված մասնագիտական կողմնորոշման զարգացմանը և շինարարության ոլորտում նոր մասնագիտական ծրագրերի իրականացմանը: «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի նախագահ Մարինե Ժամկոչյանը ներկայացրել է ՄԿՈՒ հաստատությունների հետ նախատեսվող ծրագիրը՝ կարևորելով նախարարության հետ համագործակցությունը ոլորտային բարեփոխումների շրջանակում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, նշել է, որ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը կրթության զարգացման կարևորագույն ուղղություններից է: Ըստ փոխնախարարի՝ ոլորտի զարգացմանը մեծապես կնպաստի «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որը նոր հեռանկարներ կբացի ՄԿՈՒ հաստատությունների հզորացման համար:
«Մասնագիտական կողմնորոշումը մարդկային կապիտալի և հանրային զարգացման ուղիղ գործիքներից է, որի շարունակական բարելավումն ու վերափոխումը կարևորագույն խնդիր է: Այդ առումով մենք շեշտադրել ենք մի քանի առաջնահերթություն ու մասնագիտական կողմնորոշման և կարիերայի զարգացման հարցը դիտարկում ենք իբրև ինստիտուցիոնալ խնդիր»,-նշել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ այս համատեքստում հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում կան դպրոցներ, որտեղ փորձարկվում են «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի ծրագրերը:
«Մեր նպատակն է նպաստել սովորողների մասնագիտության գիտակցված ընտրությանը՝ ըստ անձի հետաքրքրությունների, կարիքների և առանձնահատկությունների: Մենք նաև կարևոր ենք համարում ձևավորել աշխատաշուկայում մրցունակ աշխատուժի պահանջարկ՝ հիմքում դնելով մասնագիտական գիտակից ընտրության հնարավորությունը: Մեր համագործակցությունը կարող է միտված լինել ինչպես ընդհանուր համակարգի զարգացմանը, այնպես էլ համապատասխան մասնագիտությունների ներդրմանը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Հյուրերը ներկայացրել են գերմանական փորձը, մասնավորապես՝ անդրադառնալով աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելին, որը նախ կիրառվել է փորձնական ծրագրերով, այնուհետև դարձնել ինստիտուցիոնալ:
Նշվել է, որ աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ներդրումը համակարգային կդառնա նաև ՀՀ-ում՝ նոր օրենքի ընդունումից հետո:
Միջազգային գործընկերները հետաքրքրվել են նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում ընթացող օրենսդրական բարեփոխումների շրջանակում առաջարկվող կարգավորումներից ու մեխանիզմներից:
ԿԳՄՍՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պողոսյանը հյուրերին տեղեկացրել է, որ ոլորտի բարելավման ու զարգացման համար կատարվել են մի շարք փոփոխություններ, իրագործվել են փորձնական ծրագրեր, մշակվում են օրենսդրական փոփոխությունների առաջարկներ:
«Օրենսդրական բարեփոխումների հիմքում ընկած է նաև միջազգային փորձը, որն իր նպաստը կբերի համակարգի կատարելագործմանը և ուղղված կլինի աշխատաշուկայում պահանջված որակյալ մասնագետների պատրաստմանը, սոցիալական գործընկերության խթանմանը»,- նշել է Արմենուհի Պողոսյանը:
Հանդիպմանն ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնմանը միտված մի շարք աշխատանքային հարցեր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման նպատակով:
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան