ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հյուրընկալվել է «Հետք» մեդիա գործարանում: Նախարարը հանդես է եկել դասախոսությամբ՝ կրթության ոլորտի բարեփոխումների թեմայով, պատասխանել ապագա հետաքննող լրագրողների հարցերին:
Ներկայացնելով կրթության ոլորտում կատարվող համակարգային փոփոխությունները՝ նախարարը մանրամասնել է ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացման ուղղությամբ իրականացվող պետական համալիր ծրագրերը: Նրա խոսքով՝ առաջինը ուսուցիչների վարձատրությունը բարձրացնելու համալիր ծրագրերն են, որոնք փոխկապակցված են մասնագիտական զարգացման հետ: Այդ ծրագրերից մեկը կամավոր ատեստավորման համակարգն է, որի հիմքում առարկայական գիտելիքի իմացությունն է, մյուսը՝ տարակարգի մեխանիզմն է, որն հիմնված է ուսուցչի մանկավարժական հմտությունների վրա: «Այս երկու ծրագրերն էլ ենթադրում են հավելավճարի տրամադրում և նպատակ ունեն խթանել ուսուցչի մասնագիտական աճը:
Մենք ունենք առանձնահատուկ դեպքեր, երբ համընդհանուր բարելավումների ազդեցությունը նկատելի չէ: Խոսքը գյուղական փոքր՝ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների մասին է, որտեղ դասավանդվող ժամաքանակները քիչ են: Նման դպրոցները կազմում են ընդհանուր դպրոցների մոտ 30 տոկոսը: Այս դպրոցներում բոլոր ուսուցիչներն այս տարվանից սկսած հավելավճար են ստանալու: Նույն մոտեցումը կիրառվում է նաև բնագիտական առարկաների ուսուցիչների համար, քանի որ հատկապես այս ուղղությամբ մենք ունենք ուսուցիչների պակաս:
Երկրորդ՝ պետք է աշխատանք տարվի մանկավարժ դառնալու մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ: Դրանով պետք է զբաղվեն դպրոցների մասնագիտական կողմնորոշման ակումբները, որոնք, ըստ հանրակրթության պետական նոր չափորոշչի, պարտադիր են և գործելու են բոլոր դպրոցներում: Բնականաբար, մենք հատուկ ուշադրություն ենք դարձնելու, որ ուսուցչի մասնագիտության հանդեպ հետաքրքրությունը մեծանա և այդ նպատակով նախատեսում ենք բուհական կրթաթոշակների տրամադրում, որով բարձրագույն կրթության ամբողջական ծախսի հատուցում կապահովվի: Ներդրել ենք նաև կրկնակի մասնագիտացումների շնորհման համակարգ, որով նույն մասնագետին երկու առարկայի դասավանդման որակավորում է շնորհվելու՝ օրինակ` կենսաբանության և քիմիայի կամ ֆիզիկայի և ինֆորմատիկայի ուսուցիչ: Արդեն այս տարվանից այս համակարգով ընդունելություն է արվելու:
Հաջորդ քայլը ուսուցչի աշխատանքի կառուցվածքի փոփոխությունն է: Ներկայում մեկ դրույք ծանրաբեռնվածությունը շաբաթական 22 դասաժամ է կազմում, ինչը մեծ բեռնվածություն է: Ստացվում է, որ ուսուցիչն անընդհատ պետք է դասարան մտնի, իսկ օրինակ` գնահատման, հավելյալ այլ աշխատանքի համար ժամանակ չի ունենում: Նոր չափորոշչով ուսուցչի ծանրաբեռնվածությունը նվազեցվում է՝ դրույքաչափը կրտսեր դպրոցում սահմանվում է շաբաթական 18, իսկ միջին և ավագ դասարաններում` 20 դասաժամ:
Հաջորդ ուղղությունը մասնագիտական զարգացման քաղաքականության փոփոխությունն է: Մինչ այժմ գործող պարտադիր ատեստավորման համակարգն ընդհանուր էր բոլորի համար: Բոլոր ուսուցիչներն անցնում էին նույն վերապատրաստումները՝ անկախ իրենց կարիքից, փորձառությունից, ունեցած հմտությունից: Մենք անգամ ունեցել ենք դեպք, երբ նույն ուսուցիչը, որը եղել է տվյալ ծրագրով վերապատրաստող, հետագայում ինքն է անցել նույն վերապատրաստման դասընթացը, քանի որ դա օրենքի պահանջ էր: Այս համակարգը ևս ամբողջությամբ վերանայվել է: Ուսուցչի ատեստավորումն ու վերապատրաստումը, որի համար պետությունն ամեն տարի գումարներ է հատկացնում, պետք է հիմնված լինի ուսուցչի մասնագիտական կարիքի վրա»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ մասնագիտական կարիքի բացահայտումն արվելու է գնահատման միջոցով:
Նա նաև նշել է, որ մասնագիտական զարգացման առաջնային ուղղություն է դիտվում ներառական կրթության հմտությունների ապահովումը: Այդ նպատակով փոփոխվել են ֆինանսավորման սկզբունքները, ներդրվել է ուսուցչի օգնականի ինստիտուտը, որի արդյունավետության բարձրացումն օրակարգային հարցերից է:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև բուհերի ակադեմիական ազատությունների, բուհական կրթական ծրագրերի և դասագրքերի, ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերությունների վերաբերյալ հարցերին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց