ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դրամաշնորhային մրցույթ` դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով

Հունվարի 27, 2023
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորhային մրցույթ` դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով:

Դրամաշնորհի ծրագրով նախատեսվում է «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման իրականացման համար պետական բյուջեի միջոցներից հաղթող մասնակցին (կազմակերպություն) անհատույց և անվերադարձ տրամադրել դրամական հատկացում: Դրամական հատկացման բյուջեն կազմում է 23 մլն 582 հազար 400 ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ:

Ամառային ճամբարները պետք է ապահովեն զոհված, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների, ծնողազուրկ և անապահով բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան, ընդհանուր թվով՝ 200 երեխաների ամառային հանգստի կազմակերպումը:

Ճամբարի նպատակն է նպաստել երեխաների հոգևոր-բարոյական, գեղագիտական և ֆիզիկական զարգացմանը, հայրենասիրական դաստիարակությանը, բնապահպանական, աշխատանքային և կիրառական գիտելիքների ձեռքբերմանը՝ հաշվի առնելով նրանց պահանջմունքները, հետաքրքրությունները և նախասիրությունները:

Դպրոցական ամառային ճամբարի առաջին և երկրորդ հերթափոխները կկազմակերպվեն 2023 թվականի հուլիս, օգոստոս ամիսներին:

Կազմակերպություններին ներկայացվող հիմնական պահանջներից են՝ ունենալ համանման (կրթության ոլորտում մրցութային ծրագրերի կազմակերպում ու անցկացում) միջոցառումների իրականացման փորձառություն, վերջին 5 տարում նվազագույնը 50 դպրոցահասակ երեխաների 2 ծրագրի ամառային հանգստի կազմակերպում ու անցկացում, փորձը վկայող փաստաթղթեր (պայմանագրերի, հանձնման-ընդունման ակտերի, հաշիվ-ապրանքագրերի պատճեններ և այլն), նյութատեխնիկական համապատասխան միջոցներով ապահովվածություն՝ դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու համար:

Միջճամբարային միջոցառումներ իրականացնելու նպատակով ճամբարների՝ միմյանցից ոչ ավելի, քան 20 կմ հեռավորությամբ գտնվելու փաստը կդիտարկվի որպես առավելություն:

Սույն մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն կազմակերպությունները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում: Ցուցակը հրապարակված է www.minfin.am կայքում:

Մասնակիցը հայտով ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

  • հայտատու կազմակերպության ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճենը,
  • ճամբարային ծրագիր՝ սույն դրամաշնորհային մրցույթի անցկացման համապատասխան, որն իր մեջ պետք է ներառի նաև առանձին կրթամշակութային, մարզական և ազատ ժամանցին ուղղված միջոցառումներ,
  • հայտատու կազմակերպության կանոնադրության պատճենը,
  • հայտատու կազմակերպության որոշումը՝ մրցույթին Հրավերով նախատեսված պայմաններով մասնակցելու վերաբերյալ,
  • ճամբարի գտնվելու վայրը,
  • հայտատու կազմակերպության կողմից վերջին 5 տարում նվազագույնը 50 դպրոցահասակ երեխաների 2 ծրագրի ամառային հանգստի կազմակերպման և անցկացման փորձը վկայող փաստաթղթեր (պայմանագրերից, հանձնման-ընդունման ակտերի, հաշիվ-ապրանքագրերի պատճեններ և այլն),
  • տեղեկատվություն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների հանգիստը կազմակերպելու հնարավորության մասին,
  • միջոցառման կազմակերպմանն ուղղված այլ փաստաթղթեր, նյութեր:

Մասնակիցները կարող են մրցույթին մասնակցել համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով)։ Նման դեպքում`

  • հայտը ներառում է նաև համատեղ գործունեության պայմանագիրը.
  • համատեղ գործունեության պայմանագրի կողմերից որևէ մեկը չի կարող սույն մրցույթին ներկայացնել առանձին հայտ: Սույն ենթակետի պահանջը չպահպանելու դեպքում հայտերի բացման նիստում մերժվում են ինչպես համատեղ գործունեության կարգով, այնպես էլ առանձին ներկայացված հայտերը.
  • եթե համատեղ գործունեության պայմանագրով սահմանված է, որ մասնակիցների ընդհանուր գործերը վարում է համատեղ գործունեության պայմանագրի առանձին մասնակից, ապա հայտը ներկայացվում, իսկ պայմանագիր կնքվելու դեպքում վճարումները կատարվում են այդ մասնակցին: Այն դեպքում, երբ համատեղ գործունեության պայմանագրով նախատեսվում է, որ ընդհանուր գործերը վարելիս յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի գործելու բոլոր մասնակիցների անունից, ապա պայմանագիր կնքվելու դեպքում դրա հիման վրա վճարումները կատարվում են հայտը ներկայացրած մասնակցին.
  • հայտի գնահատման ժամանակ հաշվի են առնվում համատեղ գործունեության պայմանագրի բոլոր անդամների միասնական որակավորումները:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով՝ մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 20-րդ օրվա ժամը 12:00-ը: Սույն հայտարարությունը էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգում հրապարակվելու օրը հրապարակվում է նաև պատվիրատուի՝ www.escs.am պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը:

Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով, սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 20-րդ օրը՝ փետրվարի 14-ին՝ ժամը 12:00-ին։

Հավելենք, որ դպրոցականների ամառային հանգստի ապահովման պետական ընդհանուր ծրագրի դրամաշնորհային մրցույթները կազմակերպվել են մի քանի չափաբաժիններով և նախատեսված են 7-13 տարեկան 3200 շահառու երեխաների համար: Վերը նշված դրամաշնորհի մրցույթը նախկինում չի կայացել՝ դիմող չլինելու պատճառով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան