ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գիտելիքը հաղթանակ է

Հունվարի 27, 2023
Դպրոցական անցուդարձ

Հայ ազգն իր պատմության ողջ ընթացքում երազել է անկախ պետականության ու այն պահպանող բանակ ունենալու մասին:

1992 թվականի հունվարի 28-ին, արդեն պատմական դարձած որոշումն ընդունվեց:

Ունեցանք հաղթանակած բանակ:

... Անպարտելի մեր բանակը պարտվեց...

-Գիտելիքներով օժտված մարդիկ անպարտելի են, միաձայն հնչեց 5-րդ «բ» դասարանի հանդիպմանը:

-Միայն գիտելիքներով կարելի է հասնել հաղթանակի,- գոհունակությամբ հաստատեց հանդիպման բանախոս, դպրոցի երևելի շրջանավարտ, 44 -օրյա պատերազմի մասնակից, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի գերազանց ուսանող Դավիթ Սարգսյանը:

Բանակի օրվան ընդառաջ, միջոցառումների շրջանակում «Արիության դասը» կրում էր «Գիտելիքը հաղթանակ է» վերնագիրը:

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Հայրապետյանը, դասղեկ Ա. Քարամյանը և ԴԱԿ Հ. Մեսրոպյանը հանդես եկան օրվա խորհրդին նվիրված հաղորդումով՝ կարևորելով կրթության դերը երկրի անվտանգության ապահովման գործում, իսկ նախկին աշակերտ Դավիթ Սարգսյանը ներկայացրեց դրվագներ Արցախյան գոյամարտից, այսօրվա շրջափակված Արցախում բնակվող երեխաների կրթության խախտված իրավունքից, հզոր բանակից, ապահովության ու խաղաղության հասնելու ճանապարհից:

Հինգերորդցիների հետ, կողք- կողքի նստել էին 2-րդ «ա» դասարանի փոքրիկները, ովքեր լուսավոր հայացքներով ունկնդրեցին բազում հայրենասիրական բանաստեղծություններ, ասույթներ, թևավոր խոսքեր, գեղեցիկ կատարումներ:

«Մեր հայրենիքը կփրկի ազգային նկարագիր ու ոգեղեն կամք ունեցող սերունդը, ով զինված է գիտելիքներով»: Այս լեյտմոտիվով ավարտվեց Արիության դասը:

Կապանի N 5 հիմնական դպրոց

  • Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրության և հասարակագիտության հետ

    Թեմայի հեղինակ՝ Նունե79

    Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրության և հասարակագիտության հետ՝ քննադատական մտածողության զարգացման համատեքստում Հանրակրթության պետական չափորոշիչները կրթությունը դիտարկում են ոչ թե որպես առանձին գիտելիքների փոխանցում, այլ որպես փոխկապակցված համակարգ, որտեղ կարևորվում…

  • ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Բուլինգի կանխարգելումը կրտսեր դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Միքայելյան

    Հրավիրում եմ քննարկելու Սիրելի՛ գործընկերներ, Վերջին շրջանում ավելի հաճախ ենք առնչվում կրտսեր դպրոցականների միջև ծաղրանքի, մեկուսացման կամ միմյանց վիրավորելու դեպքերի: Երբեմն դրանք ներկայացվում են որպես «խաղ» կամ «կատակ», սակայն մենք…

  • Ինտերակտիվ ուսուցումը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Ալինա Վարդազարյան

    Բարև ձեզ հարգելի' գործընկերներ,մասնավորապես, շատ սիրելի դասվարներ:Անչափ հաճելի է շփվել ու փորձով փոխանակվել բոլորիդ հետ: Կածում եմ բոլորս էլ պարզ գիտակցում ենք,որ տարրական կրթությունը երեխայի կրթական ուղու ամենակարևոր ու զգայուն…