Ֆրանսիայի «Կանխարգելիչ հնագիտական ուսումնասիրությունների ազգային ինստիտուտի» հրավերով հունվարի 20-21-ը Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կայացել է «Եվրոպական հնագիտության օրեր» ծրագրի համակարգողների առաջին համաժողովը: Հայաստանից համաժողովին մասնակցել է ծրագրի համակարգող, ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը:
Համաժողովն անցկացվել է 4 թեմատիկ համաժամանակյա քննարկումներով՝ «Դերակատարների ակտիվացում», «Հաղորդակցություն», «Հանրային մասնակցություն» և «Եվրոպական հնագիտության օրերի ապագան» թեմաներով: «Հանրային մասնակցություն» թեմատիկ քննարկումը վարել և արդյունքները համաժողովի մասնակիցներին է ներկայացրել ՀՀ ներկայացուցիչը: Քննարկման ընթացքում ներկայացվել են Հայաստանում իրականացված միջոցառումները, շեշտադրվել և կարևորվել են երիտասարդների և դպրոցականների մասնակցությունն ու սահմանափակ կարողություններով անձանց ներգրավումը ծրագրին:
Գործընկերների հետ քննարկվել են հետագա համագործակցության ծրագրեր, մասնավորապես՝ Հայաստանի անդամակցության հարցը Եվրոպական հնագիտական խորհրդին:
Նշենք, որ «Եվրոպական հնագիտության օրեր» ծրագիրը նախաձեռնել է Ֆրանսիան, որին հետագայում միացել է 18 երկիր: Հայաստանը ծրագրին միացել է 2022 թվականին: Այն նշվում է յուրաքանչյուր տարի՝ հունիսին: 2022 թ. հնագիտական միջոցառումների շարքով ծրագրում ներգրավվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ները, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, «Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ը:
2023 թ. «Եվրոպական հնագիտության օրեր» ծրագրի միջոցառումների ցանկն առաջիկայում հասանելի կլինի նախարարության պաշտոնական կայքում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան