ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հաստատվել են առարկայական օլիմպիադաների հանրապետական հանձնաժողովների կազմերը

Մարտի 16, 2017
Պաշտոնական

Հիմք ընդունելով «ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի կազմակերպման և անցկացման կարգի» պահանջները՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել են 2016-2017 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական հանձնաժողովների կազմերը: Ըստ այդմ ձևավորվել է 15 հանձնաժողով հետևյալ առարկաների համար՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Պատմություն», «Քիմիա», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Ռուսերեն», «Աստղագիտություն», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա»:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն