ԱՄՆ Լեյք Փլեսիդ քաղաքում ավարտվել է Համաշխարհային ուսանողական ձմեռային 31-րդ խաղերը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները։
Հայ մարզիկներից լավագույն արդյունքը գրանցել է դահուկորդ Միքայել Միքայելյանը։ Նա 4-րդ տեղն է զբաղեցրել ինչպես դահուկավազքի 10 կմ ազատ ոճի, այնպես էլ 10 կմ հետապնդումով դասական ոճի մրցումներում: 10 կմ ազատ ոճի մրցատարածությունում Հայաստանի առաջատար դահուկորդին 26 պետությունների 82 մասնակիցների հետ համառ պայքարում ընդամենը 17 վայրկյան չի բավականացրել բրոնզե մեդալ նվաճելու համար: 10 կմ հետապնդումով դասական ոճի մրցումներում ևս Միքայելը շատ մոտ է եղել մեդալակիր դառնալուն:
Հայաստանի ներկայացուցիչը 4-րդ արդյունքն է ցույց տվել՝ զիջելով միայն Ճապոնիայի, Նորվեգիայի և ԱՄՆ ներկայացուցիչներին: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանի խոսքով՝ սա, այդուհանդերձ, մեծ ձեռքբերում է մեզ համար. «Այն, որ կարողանում ենք մրցակցել դահուկային սպորտում այդպիսի հզոր երկրների հետ, մեծ նվաճում է: Միքայելը շատ լավ հանդես եկավ ու հիանալի մարզավիճակում էր: Ցավոք, նրան մի փոքր չբավականացրեց մեդալ նվաճելու համար»:
Միքայել Միքայելյանն ավելի վաղ հանդես է եկել նաև 1500 մետր սպրինտի որակավորման փուլում, որտեղ ելույթն ավարտել է 13-րդ հորիզոնականում՝ չկարողանալով դուրս գալ եզրափակիչ:
Հունվարի 18-ին պայքարի է դուրս եկել նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչ, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը: Հսկա ոլորավայրէջքի մրցումներում նա 93 մասնակիցների պայքարում զբաղեցրել է 37-րդ տեղը, իսկ հունվարի 21-ին հանդես է եկել ոլորավայրէջքում: Այս մրցաձևում Հարությունյանը բավականին վստահ է ավարտել առաջին փորձը, սակայն չի հաջողել երկրորդում։
Համաշխարհային ձմեռային ուսանողական 31-րդ խաղերում Հայաստանի վերջին ներկայացուցիչ, սնոուբորդիստ Նորիկ Թադևոսյանը պայքարի է դուրս եկել հունվարի 21-ին: Ի դեպ, առաջին անգամն է, որ Հայաստանը ներկայացուցիչ է ունեցել սնոուբորդի միջազգային մրցումներում: Զուգահեռ հսկա ոլորավայրէջքի որակավորման փուլում մեր մարզիկը ցույց է տվել 39,37 վայրկյան արդյունք և դուրս եկել 1/16 եզրափակիչ, որտեղ, սակայն, պարտվել է ամերիկացի Հանտեր Բերնարդին և դուրս մնացել մրցապայքարից: Ընդհանուր հաշվարկով Նորիկ Թադևոսյանը 33 մասնակիցների պայքարում զբաղեցրել է 29-րդ տեղը: Թադևոսյանը հանդես է եկել նաև զուգահեռ ոլորավայրէջքի մրցումներում և զբաղեցրել 26-րդ հորիզոնականը:
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից իրենց ելույթներն ավարտել էին մենասահորդ Մարինա Ասոյանը և Վիկտորիա Ազրոյան-Արթուր Գրուզդև գեղասահքի պարային զույգը:
Մարինա Ասոյանը կարճ ծրագրից հետո զբաղեցրել է 30-րդ տեղը և դուրս մնացել ազատ ծրագրում հադես եկող 24 մարզիկների շարքից, իսկ Վիկտորիա Ազրոյան-Արթուր Գրուզդև գեղասահքի պարային զույգը գրավել է 13-րդ տեղը:
ՀՀ պատվիրակությունն այս տարի առաջին անգամ Համաշխարհային ձմեռային ունիվերսիադային մասնակցել է պետական ֆինանսավորմամբ. ՀՀ կառավարությունն այս նպատակով ավելի քան 19 մլն դրամ է հատկացրել:
Ձմեռային համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանի դեռևս միակ մեդալը 2017 թվականին նվաճել է դահուկորդ Սերգեյ Միքայելյանը: Դահուկավազքի ազատ ոճի 10 կմ մրցաձևում նա 27,04 արդյունքով գրավել է 3-րդ տեղը և արժանացել է բրոնզե մեդալի:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան