ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Ժաննա Անդրեասյանին նախարար նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ այդ կարևոր և պատասխանատու պաշտոնում:
ԿԳՄՍ նախարարը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերություններում համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում առանձնահատուկ տեղ է գրավում: Համատեղ ծրագրերի շարունակականությունն ու ոլորտային նոր նախաձեռնությունների իրականացումն օրակարգային առաջնահերթություն է: Որպես համագործակցության կարևոր բաղադրիչ` նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտադրել է երկկողմ ծրագրերի շարունակական իրականացումը՝ միջոցառումների, փորձի փոխանակման, համատեղ մշակութային և սպորտային միջոցառումների իրականացման ձևաչափով: Կարևորվել է նաև գիտության և կրթության ոլորտներում համագործակցության խորացումը. այս համատեքստում նշվել է բուհական ոլորտում կրթաթոշակային ծրագրերի մասին, որի շրջանակում ՀՀ երիտասարդներն անվճար կրթության հնարավորություն են ստանում ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Նշելով, որ ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում առկա նախաձեռնությունների շարունակական իրականացումը կնպաստի հայ-ռուսական համագործակցության զարգացմանը՝ ՌԴ դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկու երկրների նախարարությունների և ոլորտային կառույցների միջև համատեղ ծրագրերի իրականացմանն ու փոխգործակցության սերտացմանը: Սերգեյ Կոպիրկինը կարևորել է քաղաքացիական հասարակության և երիտասարդների ներգրավումը հայ-ռուսական համատեղ նախագծերում, մասնավորապես՝ սպորտային և կրթամշակութային միջոցառումներում: Այս համատեքստում ընդգծվել է առաջիկայում կայանալիք ՌԴ հանրահայտ դաշնակահար Դենիս Մացուևի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգը, որը տեղի կունենա Երևանում` Արամ Խաչատրյան համերգասրահում:
Կողմերն անդրադարձել են նաև 2023 թվականին Արամ Խաչատրյանի 120, Հայ կինոյի 100, Ս. Ռախմանինովի 150, Ֆ. Շալյապինի 150-ամյա հոբելյանական ծրագրերին և քննարկել Հայաստանում ու Ռուսաստանում համատեղ միջոցառումների կազմակերպման հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը բարձրաձայնել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և երեխաների կրթության իրավունքի խախտման խնդիրը` հիշեցնելով, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի Հանրապետությունը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության և ամբողջ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը, որի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամն անդառնալի հետևանք է ունեցել բոլոր ոլորտների, հատկապես երեխաների կրթության վրա:
Նախարարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում այս պահին չեն գործում կրթական հաստատությունները, բազմաթիվ երեխաներ և ուսանողներ Հայաստանից չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ:
Ի պատասխան՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտնել է, որ ռուսական կողմը մտահոգ է ստեղծված իրավիճակով և հետևողական քայլեր է ձեռնարկում կոնֆլիկտի լուծման ուղղությամբ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մաթեմատիկական կրթության մեջ կարևորը ոչ թե տեսական գիտելիք տալն է, այլ աշակերտի մեջ վերլուծական մտածողություն և տրամաբանական հիմնավորում զարգացնելը: Խաղային մեթոդների կիրառումը թույլ է տալիս բարդ թվաբանական կամ երկրաչափական խնդիրները…
Հարգելի գործընկերներ, Մենք այլևս չենք կարող անտեսել այն փաստը, որ նույնիսկ 4-րդ դասարանի աշակերտները սկսել են օգտվել արհեստական բանականության գործիքներից (ChatGPT և այլն)՝ շարադրություններ գրելու կամ մաթեմատիկական բարդ խնդիրներ լուծելու…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր քննարկման եմ դնում բոլորիս համար կարևոր մի թեմա՝ ի՞նչ մեթոդներ և հնարներ կարող ենք կիրառել առաջին դասարանում, որպեսզի փոքրիկ սովորողը չհոգնի, պահպանի հետաքրքրությունը և հնարավորինս երկար ժամանակ…
Կրտսեր դպրոցականների հետ աշխատանքը պահանջում է հատուկ մոտեցում, քանի որ այս տարիքում երեխայի հիմնական գործունեությունը խաղից անցում է կատարում ուսումնառությանը: Ահա մի քանի արդյունավետ մեթոդներ և գաղափարներ. 1. Խաղային մեթոդներ…
Հարգելի մասնակիցներ Հարկ է նկատի ունենալ, որ Ֆորումում դիտարկվում է ոչ թե ձեր ակտիվությունը, այլ ձեր կողմից վարվող հիմնական թեմայի համապատասխանությունը սահմանված «Չափանիշներին»:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց