ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեծանուն բանաստեղծի տարելիցը Աբովյանի հ.6 ավագ դպրոցում

Մարտի 16, 2017
Դպրոցական անցուդարձ

Պատռվեց հողը,կանաչ ծիլը բացեց աչքերը ու նայեց շուրջը…

Բնության զարթոնքն ազդարարող գարունը,նրա ծաղկաբույր ու ծիածանաթույր հուրը նշանավորվում է հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի ծնունդով:Մարտի 13-ը` մեծ գրողի ծննդյան օրը,մեր դպրոցի գրականության խմբակի սաների շնորհիվ դարձավ 120 տարին ազդարարող զրնգուն ու արևածին զանգերի, հեղինակի քերթվածների  ընտրված հատվածների ամփոփման ու հիշատակման տոն:Միջոցառումը տեղի ունեցավ դպրոցի շքամուտքում.մասնակցում էին 9-րդ դասարանի աշակերտներ:Նրանց հանդերձանքում գերիշխում էր մանուշակագույնը` մայրամուտի ծփանքը հավերժացնող խորհրդով: Ձևավորված անկյունը զարդարված էր արևներով` որպես նրա պոեզիայի կայուն խորհրդանիշ: Մասնակիցները վերածվել էին սովորական խոսակիցների, նստել էին դեմ դիմաց և արտասանում էին բանաստեղծի գրվածքները:Միջոցառումն ամփոփվեց «Ես իմ անուշ Հայաստանի» նշանավոր երգով.իշխում էր չարենցյան տրամադրությունը:

  Շնորհավոր ծնունդդ,մեծ բանաստեղծ…

Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ` Ռ. Աֆյան