ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համագործակցության հուշագիր` «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր իրականացման նպատակով

Հունվարի 5, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպության հայկական մասնաճյուղի միջև կնքվել է համագործակցության հուշագիր:

Համաձայն հուշագրի` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կողմից տրամադրվող դրամաշնորհի շրջանակում 2023-2027 թվականներին Հայաստանի Հանրապետությունում իրականացվելու է «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը, որի նպատակն է բարելավել դպրոցական և արտադպրոցական քաղաքացիական կրթության որակը: Ծրագիրը միտված է աջակցելու Հայաստանում ժողովրդավարական հասարակության ուժեղացմանը` հանրային կյանքում երիտասարդների ներգրավվածության խթանման միջոցով:

Այն նաև ուղղված է հանրակրթության նոր չափորոշչի ներդրման, առարկայական ծրագրերի բարեփոխման գործընթացների աջակցությանը, մասնավորապես «Հասարակագիտություն» առարկայի դասավանդման բարելավմանը, ուսուցիչների վերապատրաստման կրեդիտավորմանը, գործընթացում ներգրավված կազմակերպությունների համագործակցության սերտացմանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Հաղորդակցությունը որպես հարաբերությունների կառուցման ձև

    Թեմայի հեղինակ՝ Անուշ Թադևոսյան

    Կրթական միջավայրում հաղորդակցությունը պարզապես տեղեկատվության փոխանցում չէ․ այն հարաբերությունների ստեղծման, վստահության ձևավորման և համագործակցության ամրապնդման հիմնական գործոններից է: Ուսուցիչ–աշակերտ, ուսուցիչ–ծնող և գործընկերային հաղորդակցությունը մեծապես ազդում է կրթության որակի և դասարանի…

  • ՈՒՀՁ դասապլան

    Թեմայի հեղինակ՝ Անուշ Թադևոսյան

    https://docs.google.com/document/d/14GQpAwXvQKm6yGZqweSDtkGHQaO2YFwz/edit?usp=sharing&ouid=115980320825047043399&rtpof=true&sd=true Տվյալ դասապլանով իրականացված դասի արդյունքում արժանացել եմ <<Լավագույն ուսուցչի>> կոչմանը: Եթե հետաքրքրեց դասի կառուցվածքը, փուլերը և մեթոդները սիրով կպատասխանեմ:

  • Առաջին դասարանցիների ադապտացիան դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Լիլիթ 2020

    Առաջին դասարանցիների ադապտացիան (հարմարվումը) դպրոցական կյանքին թերևս ամենահուզական և բարդ փուլն է թե՛ երեխայի, թե՛ ծնողի, և թե՛ դասվարի համար: Սա միայն գիտելիք ստանալու սկիզբը չէ, այլ կենսակերպի կտրուկ փոփոխություն:…

  • Պատմական ծաղրանկարը որպես քննադատական մտածողության զարգացման միջոց պատմության դասերին

    Թեմայի հեղինակ՝ margaritaepremyan76

    Պատմական ծաղրանկարի ստեղծումը արդյունավետ միջոց է պատմական համատեքստն ավելի խորը հասկանալու, վերլուծելու և մեկնաբանելու հմտություններ զարգացնելու համար: Պատմական ծաղրանկարը պարզապես զվարճալի նկար չէ, այլ առաջնային աղբյուր, որն օգնում է աշակերտին.…

  • Ինչպե՞ս դարձնել պատմության դասը կենդանի լրատվություն

    Թեմայի հեղինակ՝ margaritaepremyan76

    Գործընկերներ, ուզում եմ կիսվել մի մեթոդով, որն իմ դասարանում միշտ բացառիկ աշխուժություն է ստեղծում: Խոսքը «Պատմական լուրերի պաստառի» մասին է: Սա պարզապես թղթի վրա գրել չէ, այլ անցյալի ու ներկայի…