ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Պահպանենք ձևավորված լավ ավանդույթները, նաև տեղ տանք նոր և հետաքրքիր գաղափարներին». Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կինոգործիչների հետ

Դեկտեմբերի 29, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի կինոգործիչների միությունում հանդիպել է ոլորտի ներկայացուցիչների հետ: Գերատեսչության ղեկավարին ուղեկցել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարարը շրջել է միության տարածքում, ծանոթացել կազմակերպության շենքային, տեխնիկական պայմաններին, կատարված աշխատանքներին, առաջիկա ծրագրերին, մասնավորապես՝ կրթական և մշակութային նախագծերին:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել Կինոյի միջազգային օրվա կապակցությամբ: Նրա ընդգծմամբ՝ 2023 թվականին նշվում է հայ կինոյի 100-ամյակը, ինչը հրաշալի առիթ է ամբողջ տարվա ընթացքում խոսելու մեր պատմության, ձեռքբերումների, գրանցած հաջողությունների, անելիքների մասին:

«Կինոյի ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և մենք միասին պետք է գտնենք այդ ասպարեզի զարգացման ճիշտ ուղղությունները: Այս գործընթացներում պետք է պահպանենք ձևավորված լավ ավանդույթները, զարգացնելով փորձառությունը՝ նաև տեղ տանք նոր և հետաքրքիր գաղափարներին: Առկա խնդիրներից են միջազգայնացման, կինոարտադրության զարգացման, ոլորտում կրթության բարելավմանն ուղղված հարցերը, որոնց վերաբերյալ, վստահ եմ, յուրաքանչյուրդ ունեք շատ կարևոր և բովանդակային ասելիք: Նախարարությունը պատրաստակամ է պարբերաբար թեմատիկ քննարկումների միջոցով անդրադառնալ բոլոր հարցերին՝ արդյունավետ լուծումներ գտնելու համար»,- նշել է նախարարը և հավելել, որ անելիքները կշարունակվեն ոլորտի օրենսդրական կարգավորումների, փառատոնային գործունեության և այլ ուղղություններով:

Նախարարը կինոգործիչներին մաղթել է ուժ և եռանդ, միասնական մոտեցում՝ ի նպաստ կինոլորտի զարգացման ու բարելավման:

Կինոլորտի ներկայացուցիչները նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորել են Ժաննա Անդրեասյանին` վստահություն հայտնելով, որ համատեղ փոխգործակցությունը կլինի արդյունավետ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…