Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Black box»-ում ՀՀ ԿԳՄՍՆ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աննա Կարապետյանը ներկայացրել է 2022 թվականի ընթացքում կատարած աշխատանքներն ու իրականացրած ծրագրերը:
Միջոցառմանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի տեղեկացմամբ` ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և սոցիալապես անապահով 935 երեխայի համար արվեստի և արհեստների ոլորտում իրականացրել է անվճար գեղարվեստական կրթություն:
«Ուսուցման ընթացքում երեխաների շրջանում անցկացվել են հոգևոր և գեղագիտական դաստիարակությանն ուղղված աշխատանքներ: Բացահայտվել են երեխաների կարողությունները. արդյունքում՝ նրանք ձեռք են բերել նախնական մասնագիտական հմտություններ, գտել են նոր զբաղմունքներ և ընկերներ: Մասնակցել են ներառական միջոցառումների, համերգների, փառատոների, մրցույթների, ճանաչողական, կրթական էքսկուրսիաների, կամավորական աշխատանքների և վարպետաց դասերի: 2022 թվականին կենտրոնն իրականացրել է 57 միջոցառում Երևանում և ՀՀ մարզերում: Կենտրոնի լայնամասշտաբ միջոցառումներից էր ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ իրականացված «Միասին կարող ենք» խորագրով «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական փառատոնը: Այն երկխոսության առիթ էր, որը Հայաստանը դարձրեց արդիական շփումների խաչմերուկ»,- ասել է կենտրոնի տնօրենը և մանրամասնել՝ Երևանում և Վանաձորում փառատոնի շրջանակում տեղի են ունեցել բացօթյա ֆիլմերի դիտում-քննարկումներ, ներառական համերգային ծրագրեր, վարպետության դասեր, մարզային ներառական մշակութային ճամբար, որտեղ ընդգրկված էին կենտրոնի սաները:
Տարվա ընթացքում ԿԳՄՍՆ աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացրել է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը, որը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը:
2022 թվականին կենտրոնը Հայաստանում առաջին անգամ իրականացրել է «Զատկական փառատոն» միջոցառումը։ Այս հարթակում ներկայացվել են կենտրոնի շուրջ 320 սաների և այլ մասնագիտացված կազմակերպությունների սաների ձեռքի աշխատանքները: Համերգային ծրագրում երեխաները հանդես են եկել երաժշտական կատարումներով։
2022 թվականին Հայատանում առաջին անգամ ԵՀՍԿ-ն ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ իրականացրել է «Երաժշտական և արվեստի դպրոցներում ներառականության ապահվանն ուղղված դասընթացներ» ծրագիրը, որում ընդգրկվել էր 650 մանկավարժ՝ Երևանի 28 ուսումնական հաստատությունից: Կենտրոնն ունի 145 խմբակ Երևանում և հինգ մարզերում:
«Ծրագրի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները չմեկուսացվեն ընդհանուր կրթական համակարգից, կարողանան ստանալ ներառական ու որակյալ կրթություն և զերծ չմնան գեղարվեստական կրթություն ստանալու իրավունքից: Ծրագիրը միտված է մանկավարժների շրջանում ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովմանը, հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու համար նոր գիտելիքներ և հմտություններ ստանալուն, հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ կարծրատիպերի վերացմանը, կրթության իրավունքի ապահովմանը՝ հավասար պայմաններում: Ծրագրի ընթացքում մանկավարժները մասնակցել են տեսական և գործնական դասընթացների: Մանկավարժները ձեռք են բերել գիտելիքներ ներառական կրթության առանձնահատկությունների, երեխաների բազմազանության, իրավական դաշտի, շրջակա միջավայրի հարմարեցման ու մատչելիության մեխանիզմների վերաբերյալ: Դասընթացների ընթացում մանկավարժները գիտելիքներ են ստացել արտ թերապիայի, ծնող-երեխա-մանկավարժ հարաբերությունների, մանկավարժական հոգեբանության և էթիկայի, միջազգային փորձի և ներառական կրթության մեթոդաբանության ուղղությամբ»,- ներկայացնելով 2022 թվականի ընթացքում կատարած աշխատանքները՝ եզրափակել է ԵՀՍԿ տնօրեն Աննա Կարապետյանը:
Նշենք, որ տարվա ընթացքում կատարած աշխատանքների՝ մանկավարժների վերապատրաստման դասընթացների, փառատոների, երեխաների մասնակցությամբ մշակութային բազմաթիվ միջոցառումների վերաբերյալ կենտրոնի կողմից պատրաստվել էին տեսահոլովակներ, որոնք ներկայացվել են հաշվետու միջոցառման ընթացքում:
Միջոցառման ընթացքում «Երաժշտական և արվեստի դպրոցներում ներառականության ապահովմանն ուղղված դասընթացներ» ծրագրի բանախոսներին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհակալագրեր է հանձնել:
Նախարարի տեղակալը բարձր է գնահատել «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի և անձնակազմի կատարած աշխատանքը՝ գոհունակությամբ նշելով, որ կատարած այս ահռելի աշխատանքն այն ճանապարհն է, որով ընդառաջ ենք գնում միմյանց:
«Գրեթե բոլոր նախագծերը, որոնք իրականացնում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը», ընդգրկում են մարզերն ու համայնքները: Ներառականությունը որպես առաջնահերթություն լիարժեք իրականացված է կենտրոնի գործունեության մեջ: «Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում մարզերի և համայնքների դպրոցների աշակերտները հնարավորություն են ունեցել շփվելու 50 արվեստագետի հետ: Մեր նպատակն է ամենավաղ տարիքից լուրջ վերաբերմունք ձևավորել արվեստի, մշակույթի գործիչների հանդեպ: Այս հարթակում իրականացվում է նաև «Դասարան+Դասական» կրթական նախագիծը, որը, ըստ էության, մշակութային և կրթական քաղաքականության առաջնահերթություններից է:
Մեր պետական քաղաքականությունն ընդառաջության քաղաքականություն է, և մենք չենք կարող մեզ համարել քաղաքակիրթ հանրություն, ազատ միջավայր, եթե այդ միջավայրում յուրաքանչյուր ոք չի զգում իրեն պաշտպանված և հանրության լիիրավ անդամ»,- նշել Արա Խզմալյանը և շնորհակալություն հայտնել ՊՈԱԿ-ի տնօրենին, աշխատակիցներին, կազմակերպություններին և անհատներին՝ պատանիների, երիտասարդների, առանձնահատուկ կարողություններ ունեցող անձանց շրջանում իրականացրած կարևորագույն գործունեության համար:
Միջոցառմանը «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի» ժեստերի երգչախումբը և «Արևային զանգակներ» համույթը հանդես են եկել երաժշտական կատարումներով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Ֆունկցիայի հասկացությունը » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն Ստեղծել քննարկման…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
Նախագծային ուսուցում նպատակ Ծանոթացնել աշակերտներին Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական նշանակության գործիչներին, ուսումնասիրել նրանց գործունեությունը: Զարգացնել 10-րդ դասարանի աշակերտների պատմագիտական մտածողությունը, հայրենասիրությունը:: Խթանել աշակերտների ինքնուրույն ճանաչողական գործունեության հմտությունները, նպաստել
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի: