ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջոցառում «Ոսկե հատում» թեմայով Ստեփանավանի ավագ դպրոցում

Մարտի 15, 2017
Դպրոցական անցուդարձ

Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում «Ոսկե հատում» թեմայով:

Աշակերտները ներկայացրին «ոսկե հատման» պատմությունը, մաթեմատիկական նշանակությունը, նշեցին, որ ըստ հին հույն մտածողների աշխարհը կառուցված է ներդաշնակության հիման վրա:

Համապատասխան սահիկների, մրգերի, բույսերի միջոցով ներկայացրին «ոսկե հատումի» բազմազան դրսևորումներ ողջ տիեզերքում, մարդու մարմնի կազմության մեջ, բժշկության, ճարտարապետության, քանդակագործության, գեղանկարչության մեջ:

Նշեցին, որ այս զարմանահրաշ համամասնությունը համատարած բնույթ ունի, գոյություն ունի կենդանի և անկենդան բնության մեջ: Այն կապեցին 12-րդ դարի նշանավոր իտալացի մաթեմատիկոս Ֆիբոնաչիի թվի հետ և ներկայացրին թվերի շարքը:

Միջոցառումը ուսուցանող էր, բովանդակալից և հագեցած ցուցադրական նյութերով:

Միջոցառումը կազմակերպել էին բնագիտական հոսքի 10գ  դասարանի աշակերտները և մաթեմատիկայի ուսուցչուհի Ս. Բաղդասարյանը: