ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական, այդ թվում՝ նախադպրոցական, ուսումնական հաստատություններում օգտագործվող ձեռնարկների փորձաքննության և գործածության երաշխավորման կարգը նոր խմբագրությամբ շարադրելու նախագիծը։
Ուսումնական նյութի գործածության երաշխավորության գործընթացն իրականացվում է փորձաքննության միջոցով, որի նպատակը համապատասխան նյութին ներկայացվող պահանջներին հեղինակային բնօրինակի (թարգմանական օրինակի) համապատասխանության բացահայտումն է:
Փորձաքննության ներկայացվող աշխատանքի ընդհանրական պահանջներն են.
Փորձաքննության արդյունքում կազմվում է փորձագիտական եզրակացություն, որն ընդգրկում է փորձաքննության ներկայացված ուսումնական նյութի ամբողջական վերլուծությունը` ներառելով փաստարկներ և հիմնավորումներ հեղինակային աշխատանքի՝ Հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին, ուսումնական հրատարակության բովանդակությանը և կառուցվածքին ներկայացվող չափանիշներին և ցուցիչներին (գիտականություն, մատչելիություն, մանկավարժական, մեթոդական, լեզվաոճական և այլ բնութագրիչներ) համապատասխանության վերաբերյալ:
Ուսումնական գրականության փորձաքննությունն իրականացնում է ԿԶՆԱԿ-ը՝ իր մասնագետների, մասնագիտական խմբերի, բարձրագույն, նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների ստորաբաժանումների (ամբիոններ) մասնագետների, հանրակրթական, նախադպրոցական ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների և, ըստ անհրաժեշտության, ԳԱԱ համակարգի գիտական, գիտահետազոտական կազմակերպությունների գիտաշխատողների ներգրավմամբ:
Նախարարությունն իրավասու է ուսումնական նյութի փորձաքննությունը պատվիրել և իրականացնել նաև այլ կազմակերպությունների միջոցով` կարգի պահանջներին համապատասխան:
Փորձաքննությունը վճարովի է. 1 մամուլի համար՝ 15000 ՀՀ դրամ:
Փորձագիտական դրական եզրակացության հիման վրա ԿԳՄՍ նախարարի հրամանով ուսումնական նյութը երաշխավորվում է գործածության:
Քաղաքացիները և շահառու խմբերը նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև հունվարի 4-ը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն