ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թթ. ռազմավարությունը ու ռազմավարության գործողությունների պլանը։
ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտը ներառում է զանգվածային, մանկապատանեկան և բարձրագույն նվաճումների սպորտի ենթաոլորտները։ Եռաստիճան այս համակարգի ողջ գործունեությունն ուղղված է մարդու ներդաշնակ և բազմակողմանի զարգացմանը, առողջ ապրելակերպի ու ակտիվ հանգստի արմատավորմանը, բնակչության առողջության բարելավմանը և երկարակեցության ապահովմանը, մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը և սպորտի ոլորտում Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը։
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թվականների գործողությունների պլանով սահմանված միջոցառումների իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում առողջ ապրելակերպ վարելու ամրապնդմանը, կավելացնի ֆիզիկական կուլտուրայով և զանգվածային սպորտով պարբերաբար զբաղվող բնակիչների թվաքանակը, կխթանի մարզահրապարակների, մարզական բակերի և կանաչ գոտիների կառուցման գործընթացը։
Ըստ նոր ռազմավարության՝ սահմանված գլխավոր նպատակներն են՝
Ֆիզիկական ակտիվությունը և առողջ ապրելակերպն ազգային կենսակերպ դարձնելու նպատակի իրականացման համար նախատեսվում է մինչև 2030 թվականն առողջ ապրելակերպ ունեցող (ներառյալ առողջ ֆիզիկական ակտիվություն) երեխաների/մեծահասակների մասնաբաժինը 42 %/17 %-ից հասցնել համապատասխանաբար 80 %/ 50 %-ի: Ըստ այդմ՝
Նախատեսվում է բոլոր համայնքներում (բնակավայրերում) ապահովել ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելու նպաստավոր ենթակառուցվածքների առկայություն, յուրաքանչյուր մարզում տեղադրել թեթև կոնստրուկցիաներով հավաքովի մարզադահլիճ։ Բոլոր քաղաքներում ունենալ հեծանվաուղի, վազքուղի, մարզահրապարակ/խաղահրապարակ (գյուղական համայնքներում առնվազն մեկ ֆուտբոլի մարզադաշտ), լողավազաններ, իրականացնել հրաձգարանների կապիտալ վերանորոգում, մասնագիտական գույքով ապահովում։
Հաջորդ կարևոր կետն ազգաբնակչության մասնակցությունը մասսայական մարզական միջոցառումներին խթանելն է՝ մինչև 2030 թվականը մասնակցությունը կրկնապատկելով։
Հայաստանի Հանրապետությունը սպորտային բարձր նվաճումների երկիր դարձնելու նպատակով նախատեսվում է մինչև 2030 թվականն ունենալ օլիմպիական խաղերի 3, աշխարհի 8 և Եվրոպայի 15 չեմպիոն։ Նպատակի իրականացման հիմնախնդիրներն են հեռանկարային մարզիկների բացահայտման, ներգրավման, մարզական առաջխաղացման ոչ բավարար համակարգը:
Նախատեսվում է ապահովել բարձրագույն նվաճումների հասած մարզիկների ներգրավումը սպորտի մասսայականացման գործընթացներում, ինչը ենթադրում է նաև նրանց ներգրավում մարզական ուսումնական հաստատությունների ղեկավար մարմիններում:
Այս նպատակի իրականացման համար նախատեսվում է՝
Նախատեսվում է նաև օպտիմալացնել մարզադպրոցների համակարգը՝ յուրաքանչյուր մարզում հիմնելով մեկական պետական համալիր մարզադպրոց, մարզադպրոցներում կազմակերպել բաց դռների օրեր և մրցույթներ, բարելավել սպորտի գիտամեթոդական սպասարկումը, ընդլայնել մասնակցությունը միջազգային սպորտային կազմակերպություններում, ապահովել որակյալ մարզչական անձնակազմ՝ կազմակերպելով Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչների կամավոր ատեստավորման գործընթաց, միջազգային ստանդարտներին համապատասխան կազմակերպել մարզիչների վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ, բարելավել մարզիչների և ոլորտի մասնագետների սոցիալական դիրքը, ինչպես նաև ապահովել միջազգային հեղինակավոր մարզական միջոցառումներին մասնակցությունը։
Նախատեսվում է նաև Հայաստանում կազմակերպել աշխարհի և Եվրոպայի առաջնություններ, միջազգային համաժողովներ ու Համահայկական խաղեր, ապահովել Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցությունը միջազգային հեղինակավոր մարզական միջոցառումներին, ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար անցկացնել առաջնություններ և իրականացնել մարզիկների նախապատրաստում, ՀՀ հավաքական թիմերին ապահովել մարզահագուստով և մարզահանդերձանքով, ապահովել նաև ադապտիվ սպորտի մարզիկների մասնակցությունը ՀՀ առաջնություններին ու միջազգային խոշոր միջոցառումներին։
Ինչ վերաբերում է համակարգի կառավարման և ինստիտուցիոնալ արդյունավետությունը բարձրացնելուն, ապա նախատեսվում է բնագավառի լիազոր մարմնի, մարզական կազմակերպությունների (Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներ, այլ մարզական հասարակական կազմակերպություններ, միություններ, ընկերություններ) իրավակազմակերպական արդյունավետության բարձրացում։
Գործող մարզական հասարակական կազմակերպությունների կարգավիճակները հստակ կտարանջատվեն: Առաջիկայում «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքում նախատեսվում է կատարել համապատասխան փոփոխություններ, որպեսզի հստակեցվի ՀՀ լիազոր մարմին, ՀԱՕԿ և այլ հասարակական կազմակերպությունների փոխհարաբերությունները:
Բնագավառի օրենսդրական դաշտը պարզեցնելու, ավելի մատչելի դարձնելու, ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու նպատակով հրամայական պահանջ է առաջացել ունենալ լիարժեք, միջազգային պահանջները բավարարող մեկ գործող օրենք:
Գլխավոր և հիմնարար պայմանն է սահմանել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման համահայկական շրջանակը՝ հիմնված ժողովրդավարության, բազմաբովանդակ գաղափարների, «Սպորտի եվրոպական խարտիայի» սկզբունքների վրա, որն ուղղված է աջակցելու ազնիվ, անվտանգ և առողջ, բոլորի համար մատչելի սպորտի առավել լայն համագործակցությանը՝ կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների միջև պարտականությունների բաշխման միջոցով:
Գործող ֆինանսական կառավարման համակարգի լավարկման նպատակով առաջարկվում է գործարկել «Սպորտ լոտո» վիճակախաղը, բարձրացնել սպորտում մասնավոր ոլորտի ներգրավվածությունը, վերանայել ՀՀ պետական բյուջեից ֆիզկուլտուրայի մարզական հասարակական կազմակերպություններին դրամաշնորհի կարգով հատկացվող ֆինանսավորման կարգը։
Քաղաքացիները և շահառու խմբերը նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև դեկտեմբերի 26-ը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան