ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեծ վարպետ -147․ Հայրենիքը մեծագույն արժեք է

Նոյեմբերի 29, 2022
Դպրոցական անցուդարձ

Ինձնից բռնեցեք,խորտակվող մարդիկ,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր,
Ձեր խարիսխները ոտքիս տակ ձգեք,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր…

Ավ. Իսահակյան

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Մեծ Վարպետի՝ Ավ. Իսահակյանի ծննդյան 147-ամյակին:

Ցերեկույթին մասնակցում էին VII- XII դասարանների աշակերտները,որոնք ներկայացրին Ավ.Իսահակյանի անցած գրական ճանապարհը, հիշողություններ՝ կապված ծննդավայրի ու ծնողների հետ: Հնչեցին երգեր Ավ. Իսահակյանի բառերով՝ «Գետակի վրա», «Բինգյոլ», «Քնքուշ լուսնի շուշան փոշին», «Գիշերն եկավ,զով հովն ընկավ»: Աշակերտները բեմականացրին «Մայրը» ավանդազրույցը և «Սաադիի վերջին գարունը» արձակ բանաստեղծությունը մեծ հիացմունքով ներկայացրին բանաստեղծի խորիմաստ, փիլիսոփայական բանաստեղծությունները: Ավ. Իսահակյանն այն մեծ անհատներից էր, որին վերապահված էր կյանքի ուսուցիչ, արվեստի Վարպետ, Մեծ Հայ, հայրենասիրության ոգի ունենալու պատիվը:

Ցերեկույթը կազմակերպել էր հայոց լեզվի, գրականության և գրաբարի առարկայական մեթոդական միավորումը, որը սրտի խոսք էր մեծ մարդուն ու բանաստեղծին, մեծ մտածողին ու քաղաքացուն:

Դպրոցի տնօրեն տիկին Մուրադյանը շնորհավորեց ցերեկույթի կազմակերպիչներին և հորդորեց շատ ընթերցել ժողովրդական բանաստեղծի անմահ գոործերը, բանաստեղծ, մտածող ու մեծ Վարպետ, որն ապրեց ու կերտեց իր բաժին Հայաստանը:

Ներկաները հեռացան՝ իրենց հետ տանելով Ավ. Իսահակյանի խոսքերը՝ «Մարդ չպիտի մտածի աշխարհից բան տանելու մասին,այլ աշխարհում բան թողնելու մասին, մնացածն ունայնություն է»:

Ջեմմա Դանիելյան
Հայոց լեզվի,գրականության և գրաբարի առարկայական մեթոդական միավորման նախագահ

  • Ի՞նչ անել, երբ աշակերտը բերում է «այլընտրանքային պատմություն»

    Թեմայի հեղինակ՝ margaritaepremyan76

    ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ և պատմության սիրահարներ: Վերջին շրջանում ավելի հաճախ եմ բախվում այն իրավիճակին, երբ սովորողները դասարան են բերում համացանցից քաղված «այլընտրանքային պատմություն»՝ սկսած Եգիպտական բուրգերի այլմոլորակային ծագման առասպելներից, վերջացրած…

  • ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ ԵՎ ՀՆԱՐՆԵՐ

    Թեմայի հեղինակ՝ Նոնա Ղազարյան

    Զարմանք, անսպասելիություն Երեխաները սիրում են զարմանալ: Անսպասելի, զարմանալի մտքերը գրավում են նրանց ուշադրությունը: Հետևաբար՝ դասը անսպասելի նորությունով սկսելը շատ կարևոր է: Այս համատեքստում կարելի է օգտագործել հակափաստական մտածողությունը: Վերջինս ձևակերպվում…

  • DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES

    Թեմայի հեղինակ՝ elinamelkumyan@mail.ru

    DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES AND THE WAYS TO OVERCOME THEM The article is dedicated to the problems of a foreign language teaching in elementary classes taking into…

  • Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը

    Թեմայի հեղինակ՝ Jema

    Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը Թումանյանը հայ հեքիաթագրության գագաթն է, ով կարողացավ ժողովրդական բանահյուսության հում նյութը վերածել կատարյալ գրական գոհարների: Նրա հեքիաթները կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի, որոնք…

  • ՈՒՀՁ՝ ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլան

    Թեմայի հեղինակ՝ Անուշ Թադևոսյան

    Ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլանը հնարավորություն է տալիս դասը կառուցել այնպես, որ այն հասանելի և արդյունավետ լինի բոլոր սովորողների համար՝ անկախ նրանց կարողություններից, ուսուցման ոճերից կամ հետաքրքրություններից: Այն ենթադրում է բազմազան…