Նոյեմբերի 28-ին Մաշտոցի 17 բնակելի շենքի առաջնապատին (Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հարևանությամբ) բացվել է Ե. Չարենցի հիշատակը հավերժացնող հուշատախտակը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, Չարենց ընտանիքի անդամները:
Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանի նշմամբ՝ տարին չարենցյան է, որի շրջանակում էլ իրականացվել են մի շարք ծրագրեր. այդ թվում մեծ կարևորություն ներկայացնող «Չարենցն ու իր ժամանակաշրջանը» խորագրով գիտաժողովը: Հատկանշական է, որ Չարենցին նվիրված հոբելյանական ծրագիրը եզրափակվում է կարևոր նախաձեռնությամբ՝ բանաստեղծի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացմամբ և դրան հաջորդող միջոցառումներով:
«Այսօր բացվում է Չարենցի հիշատակը հավերժացնող հուշատախտակը, որը տեղադրվում է այն շենքի մուտքի մոտ, որտեղ ապրել է Չարենցն իր կյանքի երկու տարիներին: Նա Երևան է եկել 1919 թվականի խոր աշնանը. ապրել է տարբեր տներում, երբեմն ուղղակի զբաղեցրել է սենյակի մի անկուն, տարիներ շարունակ բնակվել է նախկին «Ինտուրիստ» հյուրանոցում: Մի օր այստեղով անցնելիս տեսնում է կարմիր տուֆից կառուցվող շենքը և խնդրում, որպեսզի իրեն այդ շենքից բնակարան հատկացնեն: Աղասի Խանջյանի կարգադրությամբ այս շենքի 3-րդ հարկի թիվ 12 բնակարանը տրվել է բանաստեղծին: Ըստ Արփենիկ Չարենցի՝ այս տանն են ծնվել Չարենցի հայտնի «Նավզիկեն», «Աղասի Խանջյանին», «Հարսանիքը» ստեղծագործությունները»,- նշել է թանգարանի տնօրենը:
Նրա խոսքով՝ 1937 թվականի հուլիսի 26-ին, երբ ձերբակալել են Չարենցին, հենց այս շենքի մուտքից են դուրս բերել և տարել: Այդ օրվանից հետո նա այլևս երբեք մուտք չի գործել իր տուն:
1954-ից հետո ձեռագրերը դարձել են ժողովրդի սեփականությունը, իսկ 1964 թվականին Հայկական ՍՍՀ մինիստրների խորհուրդը, որի նախագահն էր Անտոն Քոչինյանը, որոշել է Չարենցի տունը վերածել հուշային բնակարանի: Մինչև 1975 թվականը հուշային բնակարանի աշխատակիցները զբաղվել են հավաքչական աշխատանքներով՝ ի մի բերելով Չարենցի կյանքն ու գրական ժառանգությունը ներկայացնող փաստաթղթեր:
1975 թվականին մեմորիալ բնակարանը պատրաստ էր այցելուներ ընդունելու: Հենց այդ շրջանում այդտեղ բացվել է հուշատախտակ, սակայն տարիներ առաջ հանվել է, քանի որ տարեթվերը սխալ են եղել:
Ժաննա Մանուկյանի տեղեկացմամբ՝ նոր հուշատախտակի հեղինակը քանդակագործ Արմենակ Վարդանյանն է: Հեղինակի ստեղծագործական մտահղացման հիմքում ընկած է Չարենցի՝ դեպի արև, դեպի լույս, դեպի անհուն տիեզերքը ձգտելու գաղափարը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի ընդգծմամբ՝ Չարենցը՝ որպես արևի պոետ, որպես կրակի, լույսի պաշտամունք ունեցող բանաստեղծ, մեր աշնան մեջ շատ արև ու լույս է բերել:
«Հոբելյանական միջոցառումների ընթացքում բազմիցս խոսել եմ նրա դերի, նշանակության մասին, մեր օրերում նրա կերպարի, նրա՝ որպես գոյաբանական կողմնորոշչի մասին: Իսկ հոբելյանական տարին հագեցած էր տարաբնույթ միջոցառումներով. մենք մի քանի անգամ ներկայացրել ենք երաժշտադրամատիկական հանդիսությունը՝ ճշգրիտ, փայլուն և հանրային հստակ ուղերձներով: Այս ընթացքում լույս են տեսել և դեռ հրատարակվելու են Չարենցի մի շարք գրքեր: Ուշադրություն է դարձվում Չարենցի ստեղծագործական ժառանգության թարգմանության խնդրին»,- նշել է Արա Խզմալյանն ու ուրախությամբ փաստել, որ հոբելյանական միջոցառումներն անցկացվել են ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Տավուշի և Լոռու մարզերում:
Միջոցառմանը հաջորդել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի, «Անտարես» հրատարակչության և ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի միջև համագործակցության հուշագրի կնքումը: Վերջինիս նպատակն է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանից սկսած տարեցտարի պատրաստել Եղիշե Չարենցի ստեղծագործությունների նոր ակադեմիական հրատարակությունը՝ «Երկերի ժողովածու» 13 հատորով:
Հաշվի առնելով այն, որ 2022 թվականին լրացել է նաև բանաստեղծի ավագ դստեր Արփենիկ Չարենցի ծննդյան 90-ամյակը՝ միջոցառումները եզրափակվել են «Չարենցի աղոթքները» վերահրատարակված գրքի շնորհանդեսով և «Արփենիկ Չարենց-90» ցուցահանդեսի բացմամբ: Ցուցահանդեսը կգործի մինչև 2023 թվականի փետրվարի 10-ը:
Միջոցառման շրջանակում Ափենիկ Չարենցի որդին՝ Արմեն Չարենցը, ներկաների պատմել է իր մանկության հուշերը, այնուհետև տուն թանգարանին է հանձնել Չարենցին նվիրած Գ. Սունդուկյանի դստեր գիրքը, որն էլ Չարենցը նվիրել էր Արփենիկին:
Նշենք, որ նոյեմբեր 27-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանի, Հայաստանի գրողների միության և Ե. Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցի ներկայացուցիչներն այցելել են Եղիշե Չարենցի հուշարձանին:
Վերը նշված նախաձեռնություններով կամփոփվի Ե. Չարենցի տուն-թանգարանի կողմից հայտարարված «Նոյեմբեր՝ հիշատակի ամիս» խորագիրը կրող միջոցառումների շարքը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց