ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Պետական աջակցությամբ նկարահանված «Ավրորայի լուսաբացը» և «Զուլալի» ֆիլմերն արժանացել են միջազգային մրցանակների

Նոյեմբերի 28, 2022
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը Տալլինի «Սև գիշերներ» (Tallinn Black Nights) միջազգային կինոփառատոնի «Baltic» մրցութային ծրագրում արժանացել է «Համարտադրության համար Բալթյան լավագույն արտադրող» մրցանակին:

«Ավրորայի լուսաբացը» անիմացիոն-վավերագրությունը Հայաստան-Գերմանիա-Լիտվա համատեղ արտադրություն է։ Այն աջակցություն է ստացել նաև եվրոպական ամենախոշոր կինոֆոնդից՝ ԵՎՐԻՄԱԺ-ից (Հայաստանը՝ որպես մեծամասնական համարտադրող): Արտադրող ընկերություններն են՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas», ռեժիսորն ու սցենարիստը Իննա Սահակյանն է, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե: Ֆիլմը ստեղծվել է «Զորյան» ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա:

Ֆիլմը ներկայացնում է Ավրորա Մարդիգանյանի՝ Հայոց ցեղասպանությունը վերապրելուց մինչև հոլիվուդյան աստղ դառնալու ոդիսականը: Հոլիվուդյան համր ֆիլմում վերամարմնավորելով ինքն իրեն` դեռատի աղջիկը կրկին վերապրում է ցեղասպանության սարսափները՝ նպատակ ունենալով աշխարհին պատմել Հայոց եղեռնի մասին: Ֆիլմի մասին մանրամասները հասանելի են հետևյալ հղումով՝ https://ncca.am/hy/films/464-avrorayi-lusabace:

Մրցանակի է արժանացել նաև Հայկ Օրդյանի «Զուլալի» խաղարկային լիամետրաժ ֆիլմը: Այն մասնակցել է Մոսկվայի «Կինոն առանց արգելքների» («Кино без барьеров», «Breaking Down Barriers») հաշմանդամություն ունեցող անձանց կյանքին նվիրված XI միջազգային կինոփառատոնին և հաղթել «Երեխաների մասին լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Ֆիլմի մասին մանրամասները հասանելի են հետևյալ հղումով՝ https://ncca.am/hy/films/40-zulali

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տվյալների վերլուծություն և վիճակագրություն

    Թեմայի հեղինակ՝ Shushanik Dallaqyan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…

  • Նախագծային աշխատանքներում խնդրադրման և դրա ձևակերպման ռազմավարության կարևորությունը

    Թեմայի հեղինակ՝ Lilit Ghazaryan

    Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…

  • իմ ընտանիքի պատմությունը

    Թեմայի հեղինակ՝ Կարինե Ալեքսանյան

    Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…

  • 21-ՐԴ ԴԱՐԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Թեմայի հեղինակ՝ Արամյան Աննա

    Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…

  • Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ

    Թեմայի հեղինակ՝ Մայա Վարդանյան

    Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…