ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ Հայաստանի մշակութային հաստատությունների մասնագետների համար կազմակերպում է «Կանխարգելման և արտակարգ իրավիճակների պլաններ» թեմայով դասախոսությունների և փորձի փոխանակման շարք:
Դասախոսությունների շարքը միջազգային փորձին ծանոթանալու և այն տեղայնացնելու լայն հնարավորություն կտա հայաստանյան մշակութային հաստատությունների (թանգարաններ, գրադարաններ, գիտահետազոտական կենտրոններ, արխիվներ, ժառանգության պահպանություն իրականացնող այլ հաստատություններ) ներկայացուցիչներին։
Բանախոսությունների շարքը կմեկնարկի նոյեմբերի 24-ին՝ առցանց հանդիպման և քննարկման ձևաչափով։ Ֆրանսիացի բանախոսը կներկայացնի մշակութային արժեքների պահպանմանը, աղետների կանխարգելմանը, ռիսկերի ճանաչմանն ու կառավարմանը վերաբերող թեմաներ։ Նշենք, որ հանդիպման բանախոսը Մարի Կուրսըլոն է, որը պետական մակարդակով Ֆրանսիայի թանգարանների համար պահպանման պլանների կառավարման հարցերով գլխավոր պատասխանատուն է։ Նա Ֆրանսիայի պետական և մասնավոր թանգարանների համար պարբերաբար իրականացնում է խորհրդատվական աշխատանք։ Մարի Կուրսըլոն նաև Ֆրանսիայում «Կապույտ Վահան» կազմակերպության նախագահն է:
Առցանց հանդիպմանը մասնակցելու համար մշակութային հաստատությունների ներկայացուցիչները պետք է գրանցվեն armheritage@gmail.com էլեկտրոնային փոստով՝ մինչև նոյեմբերի 23-ը` ժամը 18։00-ն։
Գրանցված մասնակիցներին կուղարկվի հանդիպմանը միանալու էլեկտրոնային հղումը, որը նույն օրը տրամադրելու է Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտը։
Նոյեմբերի 24-ի առցանց հանդիպումը կանցկացվի ժամը 14:00-16:00-ն: Հանդիպումը կընթանա համաժամանակյա հայերեն թարգմանությամբ։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց