ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի 2022 թվականի նոյեմբերի 18-ի 1473-Ա հրամանով երաշխավորվել են հինգ կազմակերպություններ՝ նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ իրականացնելու նպատակով:
Նախարարի հրամանով երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները՝
«Էդիթ Պրինտ» ՍՊԸ
«Հովակիմյան Գրուպ» ՍՊԸ
«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ
«Վարդանանք Կրթահամալիր» ՍՊԸ
«Քայլ առ քայլ» ԲԿ:
Երաշխավորված կազմակերպությունների ընտրությունը կատարվել է համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 27-Ն հրամանով հաստատված նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպության ընտրության և վերապատրաստման կարգի: Հիմք են ընդունվել հիշյալ կարգի պահանջներին համապատասխան վերապատրաստող կազմակերպության ընտրության համար ձևավորված հանձնաժողովի գնահատման արդյունքները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն