Նոյեմբերի 16-ին Բրյուսելում կայացել է Հետազոտությունների և նորարարության հարցերով ԵՄ - Հայաստան համատեղ կոմիտեի անդրանիկ նիստը: Կոմիտեն գործում է 2021 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված «Հետազոտությունների և նորարարության «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի շրջանակում: Համատեղ կոմիտեն համանախագահում են հայաստանյան կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, իսկ Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ ԵՀ հետազոտությունների և նորարարության հարցերով գլխավոր տնօրենության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ասոցացման հարցերով ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Աննա Հագլունդ-Մորիսիին: ՀՀ կողմից որպես համատեղ կոմիտեի անդամներ ներգրավված են ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և կոմիտեի միջազգային համագործակցության բաժնի պետ Մարիանա Սարգսյանը:
Նիստի մեկնարկին ընդառաջ՝ Արթուր Մարտիրոսյանը և Աննա Հագլունդ-Մորիսիին ստորագրել են համատեղ կոմիտեի գործունեության կարգն ու ընթացակարգերը:
Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ այժմ իրականացվում են ՀՀ գիտության ոլորտի լայնամասշտաբ բարեփոխումների ծրագրեր, և ՀՀ կառավարությունը մեծապես նպաստում է դրանց իրականացմանը: Սարգիս Հայոցյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2021-26 թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված գիտության ոլորտի միջոցառումները, դրանց ընթացքն ու հետագա քայլերը:
Ըստ վիճակագրական տվյալների՝ նոյեմբեր ամսվա դրությամբ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ կողմից ներկայացվել է 41 հայտ, որոնցից 5-ն արդեն իսկ երաշխավորվել էն ֆինանսավորման ՀԵ տարբեր մրցույթների շրջանակում, իսկ 3 ծրագիր հաստատման վերջնական փուլում է: Կոմիտեի համանախագահները հատկանշական են համարել հատկապես Եվրոպական հետազոտական տարածքի ընդլայնման և գերազանցության տարածման (ERA Chair), ինչպես նաև Հետազոտական ենթակառուցվածներ (Pillar1, Excellent Science) ենթածրագրերի գծով ՀՀ մասնակցության հաջողությունը: Նշված ուղղություններով մասնակցությունը հնարավորություն է ընձեռում հետազոտական կարողությունների զարգացման, ինչպես նաև հետազոտական ենթակառուցվածքներում բարձր որակավորում ունեցող գիտական ներուժի ընդգրկման համար: Մասնավորապես՝ Արթուր Մարտիրոսյանը և Սարգիս Հայոցյաննը ընդգծել են ՀՀ ԳԱԱ L. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում ERA Chair ենթածրագրում ՀՀ ներկայացրած հայտի հաջողությունը, որի բյուջեն շուրջ 2,5 մլն եվրո է, իսկ ծրագրի տևողությունը՝ 5 տարի: Կողմերն արձանագրել են, որ 2021-2022 թթ. մասնակցության ցուցանիշները (ՀՀ հաջողության գործակից` 15,56 %) գերազանցում են ԵՄ «Հորիզոն 2020» շրջանակային ծրագրին մասնակցության երկամյա արդյունքները:
«Հորիզոն Եվրոպա» ծրագրին մասնակցության խթանման առումով հատկանշական է ազգային կոնտակտային անձանց և ծրագրային կոմիտեների անդամների ակտիվ ներգրավվածությունը, որի ուղղությամբ ևս ՀՀ գիտության կոմիտեի և «Գիտության և նորարարությունների գործընկերության աջակցության կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ իրականացվում են մի շարք միջոցառումներ:
Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է նաև «Հորիզոն Եվրոպա» ծրագրին մասնակցության ակտիվացման և ՀՀ գիտական համայնքի՝ եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրման ուղղությամբ Եվրոպական հանձնաժողովի կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության ու համատեղ տարվող աշխատանքների շարունակականության կարևորությունը: Մասնավորապես՝ ընդգծվել է Եվրոպական Միության կողմից ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական աջակցության շրջանակում «Հորիզոն Եվրոպա» ծրագրին մասնակցության վճարի 50 տոկոս փոխհատուցման հարցը, ինչը հնարավորություն կստեղծի ՀՀ գիտական համայնքի «Հորիզոն Եվրոպա» տարբեր ենթածրագրերում առավել լայն ընդգրկման համար:
Նիստի օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր, որոնք բխում են Հայաստանի՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին մասնակցության մասին համաձայնագրի դրույթներից, մասնավորապես՝ ՀՀ ֆինանսական ներդրման կանոնները, ՀՀ 2021-2022 թթ. մասնակցության արդյունքները, ծրագրի ազգային կոնտակտային անձանց և ծրագրային կոմիտեների անդամների գործունեությունը, 2023-2024 թթ. աշխատանքային ծրագիրը, «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության ակտիվացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները։ Նիստի օրակարգում ներառված մի շարք այլ հարցեր առնչվում էի ՀՀ գիտական համայնքի՝ Եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրման գործընթացների խթանմանը, մասնավորապես՝ ԵՄ «Քաղաքականության աջակցության գործիք» ծրագրի շրջանակում փորձագիտական երաշխավորությունների ներդրման ընթացքին ու Արևելյան գործընկերության հետազոտությունների և նորարարության աշխատանքային խմբի գործունեության շրջանակում ԵՄ-Հայաստան համագործակցության ընդլայնման հնարավորություններին:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Հետազոտությունների և նորարարության «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրով նախատեսված փոխադարձության սկզբունքի ներքո ՀՀ կողմից իրականացվող ծրագրում ԵՄ իրավաբանական անձանց մասնակցության հնարավորությունների ստեղծման հարցին: Սարգիս Հայոցյանը ներկայացրել է այն հնարավոր ծրագրերը, որոնց պայմանների ուղղությամբ կտարվեն որոշակի աշխատանքներ փոխադարձության սկզբունքի ապահովման համար:
Կողմերը կարևորել են նաև ՀՀ մասնակցությունը Եվրոպական հետազոտական տարածքի ֆորումի տարբեր աշխատանքային խմբերում:
Քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվել են գործառնական եզրակացություններ, որոնց շրջանակում կշարունակվեն համագործակցության զարգացմանը միտված աշխատանքները:
Նիստի ավարտին Հետազոտությունների և նորարարության հարցերով ԵՄ-Հայաստան համատեղ կոմիտեի անդամներին ընդունել է ԵՀ հետազոտությունների և նորարարությունների հարցերով գլխավոր տնօրենության ղեկավարի պաշտոնակատար Ս. Ռացոն: Փոխանակվել են կարծիքներ հանդիպման արդյունքների վերաբերյալ:
Հետազոտությունների և նորարարության հարցերով ԵՄ-Հայաստան համատեղ կոմիտեի 2-րդ նիստը կանցկացվի 2023 թվականին Երևանում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան