ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ցանկացած առաջարկ, որը կնպաստի բարեփոխումները դարձնել առավել նպատակային, մեզ համար կարևոր է». Վահրամ Դումանյան

Նոյեմբերի 18, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրեր և դրամական պարգևներ են հանձնել «Տարվա լավագույններ 2022» մրցույթում հաղթող ճանաչված ուսուցիչներին:

«Տարվա լավագույններ 2022» մրցույթին, ընդհանուր առմամբ, ներկայացվել է 185 հայտ. հաղթող է ճանաչվել 22 ծրագիր, որոնցում ընդգրկված է 33 մանկավարժ:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է ուսուցիչներին և վստահեցրել, որ ՀՀ կառավարությունը մեծ տեղ է հատկացնում կրթությանն ու ուշադրություն դարձնում դրա բովանդակությանը:

««Տարվա լավագույններ» մրցույթը ոլորտում ձևավորված լավագույն ավանդույթներից է: Այս գործընթացում ամենակարևորը մանկավարժական միտքը խրախուսելու, ստեղծարար աշխատանքը և նորարարությունն արժևորելու գաղափարն է: Ես ուզում եմ առիթն օգտագործել և կոչ անել բոլոր մանկավարժներին՝ լինել ավելի ակտիվ և նախաձեռնող, ավելի արհեստավարժ, և պետության գնահատականը, վստահ եղեք, կլինի: Մենք գտնվում ենք զարգացման և բարեփոխումների ակտիվ փուլում: Ես ուզում եմ դիմել ձեզ խնդրանքով և կոչով՝ սիրելի՛ ուսուցիչներ, ձեր ցանկացած առաջարկ, որը կնպաստի բարեփոխումների գործընթացն առավել նպատակային և արդյունավետ դարձնելուն, մեզ համար չափազանց կարևոր է: Հավատացեք՝ մենք դրա կարիքն ունենք: Խնդրում եմ ակտիվ եղեք և ձեր դրական օրինակը տարածեք դպրոցում, ձեր համայնքում ու քաղաքում»,- ողջույնի խոսքում ասել է նախարար Վահրամ Դումանյանը:

Նա նաև հավելել է՝ հնարավորությունների սահմաններում արվում է ամեն ինչ, որպեսզի ոլորտի զարգացումները նպաստեն ուսուցչի գնահատմանը և մասնագիտության առաջընթացին, ինչի օրինակներից է կամավոր ատեստավորման փորձնարկվող ծրագիրը:

Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել նաև «Տարվա լավագույններ» մրցույթի գնահատող հանձնաժողովի անդամներին՝ բոլոր հայտերը մանրակրկիտ ուսումնասիրելու, ստանձնած գործին պատասխանատվությամբ մոտենալու և անաչառության սկզբունքով լավագույններին ընտրելու համար: Գնահատող հանձնաժողովի կազմում, բացի նախարարության անդամներից, ընդգրկված են մասնագիտական կառույցների, մանկավարժական բուհերի, կրթական տարբեր կազմակերպությունների և աշակերտական խորհրդի ներկայացուցիչներ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ևս շնորհավորել է հաղթողներին, շնորհակալություն հայտնել ցուցաբերած ակտիվության համար և առանձնահատուկ շեշտել, որ այս տարի, բացի հանրակրթական ուսումնական հաստատություններից, մրցույթին ակտիվ մասնակցել են նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները, որը ոգևորող է, քանի որ հենց այդ ոլորտում իրականացվում են բազմաթիվ բարեփոխումներ:

«Մենք պետք է նպաստենք, որպեսզի նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնակցությունը տարեցտարի ավելի շատ լինի մրցույթում: Պետք է այս համակարգում խրախուսենք նորարարական ու լավ գաղափարները, և մեկնարկած բարեփոխումները նպաստելու են դրան: Նախարարությունը սկսել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հավաստագրման գործընթացը, առաջիկայում կմեկնարկեն նաև ՆՈՒՀ մանկավարժական աշխատողների վերապատրաստումները: Նախատեսում ենք էլ ավելի բարելավել մրցույթի ընթացակարգերը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Այսպիսով՝ «Տարվա լավագույններ» մրցույթի 185 հայտերը ներկայացվել են հետևյալ անվանակարգերում՝

«Տարվա լավագույններ» մրցույթի ընդհանուր պարգևատրման ֆոնդը կազմել շուրջ 11 մլն դրամ, որը բաշխվել է բոլոր հաղթողների միջև:

Հաղթող ճանաչված 22 ծրագրային առաջարկներից 11-ը եղել է անհատական, 11-ը՝ խմբային: Գնահատման համար սահմանված էր նվազագույն շեմ՝ հանրակրթական ուսհաստատությունների համար՝ սկսած 63%–ից, նախադպրոցական ուսհաստատությունների համար՝ 59 %-ից:

Մրցույթի նպատակն է խրախուսել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժներին, տնօրեններին և ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատակիցներին, նպաստել նրանց կողմից նոր նախագծերի իրականացմանը, ինչպես նաև տարածել առաջավոր փորձը և նպաստել հասարակության մեջ ուսուցչի հեղինակության բարձրացմանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…