ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Արամ Խաչատրյան համերգասրահում լեգենդար երաժիշտներ՝ դաշնակահար Միխայիլ Պլետնյովը և դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևը հանդես են եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան):
Համերգին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Համերգային ծրագրում հնչել է Չայկովսկու Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը և Սիմֆոնիա թիվ 5-ը: Չայկովսկու գրած երեք դաշնամուրային կոնցերտներից առաջինն իրավամբ արժանացել է մեծ ճանաչման և սիրվել է երաժշտության քնարական ոգեշնչման, գույների զարմանալի հարստության և առատ մեղեդայնության շնորհիվ: Չայկովսկին իր 5-րդ սիմֆոնիան գրել է 4-րդ սիմֆոնիայից մոտ տասնմեկ տարի անց: Նրան տանջում էին կասկածները. արդյո՞ք չի սպառվել իր երևակայությունը, արդյո՞ք դեռ կարող է մեծ կտավի սիմֆոնիկ ստեղծագործություններ գրել: 5-րդ սիմֆոնիայով Չայկովսկին ապացուցել է, որ 19-րդ դարի և առհասարակ երաժշտության պատմության մեջ լավագույն սիմֆոնիստներից մեկն է: Միխայիլ Պլետնյովի փայլուն կատարումը, ինչպես երաժշտագետներն են նշում, ներդաշնակ է Չայկովսկու հանճարեղ գործերին: Պլետնյովը նաև հրաշալի դիրիժոր և կոմպոզիտոր է, որի արվեստը դուրս է ավանդական դասակարգումներից: Նա բազմաթիվ հեղինակավոր մրցույթների, այդ թվում՝ Չայկովսկու անվան միջազգային մրցույթի և «Գրեմմիի» գլխավոր մրցանակակիր է, ելույթներ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում և ամենահայտնի նվագախմբերի հետ: Երաժշտաքննադատները նրան համարում են «կատարողական արվեստի մեջ մրցակցությունից դուրս» դաշնակահար: BBC-ի երաժշտական մեկնաբաններից մեկը այսպես է բնութագրել Պլետնյովի կատարումները. «Միայն Սկարլատիի դաշնամուրային սոնատի կատարումը նրան դասում է աշխարհի մեծագույն դաշնակահարների շարքում»:
Դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է, Պ. Ի. Չայկովսկու անվան պետական ակադեմիական մեծ սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը (1974 թվականից), եղել է նաև Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը (1997–2006 թթ.), Ցյուրիխի օպերայի մշտական հրավիրյալ դիրիժորը (1997 թվականից), Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին հրավիրյալ դիրիժորը (2000 թվականից), Բավարիայի ռադիոյի սիմֆոնիկ (Մյունխեն), Ֆրանսիայի ռադիոյի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերի (Փարիզ) հրավիրյալ դիրիժորը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց