ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Պ. Սևակի պատգամները

Մարտի 10, 2017
Դպրոցական անցուդարձ

Պ. Սևակի պատգամները

Մարտի 1-ին Ֆանտանի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանում հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Ա. Գրիգորյանն անկացրեց բաց դաս:Թեման «Պարույր Սևակն» էր, դասի տիպը` ամփոփման:Աշակերտների ակտիվ մասնակցությունն ապացուցում էր,որ նրանք ոչ միայն թեմատիկ նյութն էին յուրացրել,այլև շատ կարդացել էին լրացուցիչ գրականություն բանաստեղծի կյանքի մասին,նրա ստեղծագործություններից:Բազմաբնույթ աշխատանքները (դերային խաղ,քարտային ու բառային աշխատանքներ) դասն ավելի հետաքրքիր դարձրին:Ամենաուշագրավը Սևակի պատգամներն էին, որոնք հրաշալիորեն հասկացել էին աշակերտները.

«Ապրել, ապրել, այնպես ապրել,

Որ սուրբ հողդ երբեք չզգա

Քո ավելորդ ծանրությունը»:

Գարնան բույրերով լեցուն դասարանում մեկ ժամ թևածում էր Սևակի շունչն ու ոգին:

Ա. Գրիգորյան