Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցը ՀՀ կառավարության աջակցությամբ ձեռք կբերի էլեկտրոնային 120 ժամացույց և 10 համակարգիչ: Այդ նպատակով ՀՀ կառավարության նոյեմբերի 10-ի նիստում 9 մլն 941 հազար դրամ գումար հատկացվեց շախմատի դպրոցին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի փոխանցմամբ՝ ծրագիրն իրականացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով:
«Երբ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը փառահեղ ելույթ ունեցավ Համաշխարհային օլիմպիադայում և գրավեց երկրորդ տեղը, վարչապետն ընդունեց հավաքականին և խոստացավ անել ամեն ինչ, որպեսզի արդյունքները շարունակական լինեն: Շուտով Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցը կունենա շախմատի էլեկտրոնային ժամացույցներ և համակարգիչներ: Շատ վաղուց էլեկտրոնային ժամացույցներ ձեռք չէին բերվել, իսկ առանց ժամացույցի շախմատ չեն խաղում: Դրա հետ մեկտեղ, ձեռք են բերվելու գերհզոր համակարգիչներ, որպեսզի մեր շախմատիստները կարողանան իրենց վերլուծությունները հնարավորինս կարճ ժամկետում կատարել: Դրանք շատ կօգնեն, որպեսզի շախմատիստները կարողանան բարձրացնել իրենց գիտելիքների մակարդակը, մարզավիճակը և նորանոր հաղթանակներ գրանցեն»,- ասում է Կարեն Գիլոյանը:
Ներկայում շախմատային վերլուծություններն արվում են հզոր սերվերների միջոցով, որոնք հաշված րոպեների կամ ժամերի ընթացքում մոնիտորինգի դիտարկման արդյունքներ և ամփոփ տվյալներ են գեներացնում: ԿԳՄՍ նախարարի տեղակալի հավաստմամբ՝ հայ շախմատիստներն այդ ծրագրից օգտվելու հնարավորություն ունեն. «Հայաստանի կառավարությունը հոգացել է, որ այդ բավական թանկ հաճույքից ևս մեր ամենաուժեղ շախմատիստներն օգտվեն: Այսպիսով մեր ուժեղագույններն այլևս ժամանակի խնդիր չեն ունենա, կկարողանան ամենակարճ ժամկետներում կատարել իրենց տնային աշխատանքը և կազմ ու պատրաստ ներկայանալ մրցումներին»:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանի խոսքով՝ նախատեսվում է՝ ձեռք բերվող 10 համակարգիչներից 3-ը լինեն գերհզոր. «Դրանցով մեր հավաքականների անդամներն ու մարզիչները ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն, վերլուծություններ կանեն և կնախապատրաստվեն կարևոր ստուգատեսներին: Մյուս 7 համակարգիչներով կհամալրվեն Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դասարանները, որոնցով մարզադպրոցի 16 մարզիչները կկարողանան կազմակերպել 5-7 տարեկան երեխաների ուսումնական գործընթացը: Մինչ այս շախմատի տուն-մարզադպրոցում համակարգիչներ չենք ունեցել, մարզիչներն իրենց անձնական համակարգիչներով էին իրականացնում պարապմունքները»,- նշում է Հրաչիկ Թավադյանը և հավելում, որ այս տարի 125 երեխա է ընդունվել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոց:
Ինչ վերաբերում է էլեկտրոնային ժամացույցներին, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գործադիր տնօրենն ասում է՝ դրանք պետք է հաստատված լինեն Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) կողմից, հակառակ դեպքում ՖԻԴԵ-ն կարող է չճանաչել այն մրցաշարերի արդյունքները, որոնք անցկացվել են իրենց կողմից չհաստատված ժամացույցներով:
«Վերջին ժամացույցները՝ շուրջ 30 հատ, ստացել ենք 5-6 տարի առաջ, երբ Հայաստանում անցկացնում էինք Եվրոպայի առաջնությունը: Հավաքածուի մեջ նաև օնլայն տախտակներ և 100 հատ շախմատ էր ներառված»,- պատմում է Թավադյանը:
Նրա գնահատմամբ՝ այս տարվա ընթացքում պատանի, երիտասարդ և մեծահասակ շախմատիստները գոհացնող արդյունքներ են գրանցել. «Տղամարդկանց մեծահասակների հավաքականը Համաշխարհային օլիմպիադայում այս տարի հավասար միավորներով զբաղեցրեց երկրորդ տեղը, Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում Գաբրիել Սարգսյանը կիսեց 1-2-րդ հորիզոնականները, մեր մարզադպրոցի սանը՝ Մարիամ Մկրտչյանը, դարձավ աշխարհի ու Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոն, մյուս սանն էլ երրորդ տեղը գրավեց: Կարծում եմ՝ այս տարվա արդյունքներն իսկապես գոհացնող են, բայց, անկասկած, նոր համակարգիչների ու էլեկտրոնային ժամացույցների ձեռքբերման ծրագիրը կարևոր նախաձեռնություն է ու անպայմանորեն նպաստելու է էլ ավելի բարձր արդյունքներ գրանցելուն»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի գնահատմամբ՝ սպորտի ոլորտում ՀՀ կառավարության կատարած ներդրումները միանգամայն արդարացված են և պետք է շարունակական լինեն. «Երբ գումար է տրամադրվում և կա արդյունք, մոտեցումն անպայման պետք է շարունակական լինի, որպեսզի արդյունքներն ավելանան: Հայաստանի կառավարությունն այսօր իր վրա է վերցրել սպորտային ծախսերի գրեթե ամբողջ մասը: Ինչպես տեսնում եք, արդյունքները տեսանելի են: Իհարկե, կան հատուկենտ մարդիկ, կազմակերպություններ, որոնք սիրում են սպորտն ու հովանավորում, աջակցում են հայկական սպորտին, որը շատ շնորհակալ և կարևոր գործ է: Ես անչափ շնորհակալ եմ նման մարդկանց, բայց դա տարերային և ոչ համակարգված բնույթ ունեցող գործընթաց է:
Ոլորտի հիմնական խնդիրների նկատմամբ ամենակարևորը պետական հոգածությունն է, որը կա»,- եզրափակում է Կարեն Գիլոյանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան