ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայրենի´ք, ես մի զարկն եմ քո բազկի

Մարտի 10, 2017
Դպրոցական անցուդարձ

Մարտի 1-ին 3-րդ դասարանի դասվար Լ. Ավետիսյանն անցկացրեց բաց դաս` «Հայրենի°ք, ես մի զարկն եմ քո բազկի» թեմայի ամփոփում: Դասի նպատակը`

աշակերտները կարողանան ամփոփել թեման` բնութագրելով, համեմատելով հերոսներին և վերլուծել նրանց արարքները,հարգեն ՀՀ պետական խորհրդանիշերը,

գիտակցեն մայրենի լեզվի, մշակույթի, պատմության և ազգային այլ արժեքների կարևորությունն ու նշանակությունը,լինեն հայրենասեր:

Դասը սկսվեց ՀՀ օրհներգով:Աշակերտները կարողացան բնութագրել,համեմատել հերոսներին,կատարեցին քարտային աշխատանքներ,երգեցին հայրենասիրական երգեր: Գրատախտակին փակցված հերոսների նկարներից  յուրաքանչյուրն ընտրում էր այն հերոսին, որին ցանկանում էր նմանվել և տալիս էր բացատրություն,թե ինչու՞ է ցանկանում նմանվել նրան:Բոլորն ակտիվ մասնակցեցին դասին:Ներկաները հեռացան մեծ բավականություն ստացած:

Լ. Ավետիսյան