Ամփոփվել է «Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի 2022» մրցույթը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի աջակցությամբ:
Ծրագրի հիմնական նպատակը «Դպրոցական սնունդ» ծրագրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է` միաժամանակ խթանելով ծրագրի ազգային մակարդակում դպրոցական այգիների հիմնումը։
Դեռևս այս տարվա ապրիլ ամսին մեկնարկած մրցույթին ՀՀ մարզերից և մայրաքաղաք Երևանից մասնակցելու հայտ է ներկայացրել 55 դպրոց: Մրցույթի ողջ ընթացքում մասնակից դպրոցներին մշտապես տրամադրվել է խորհրդատվություն։
Դպրոցները մինչև 2022 թ. հոկտեմբերի 10-ը պետք է ներկայացնեին նախագծերի փաթեթներ՝ անհրաժեշտ փաստաթղթերով և լուսանկարներով։ Վերջնարդյունքում կազմակերպիչներին ներկայացվել է 24 փաթեթ։
Ընտրություն կատարելու համար մշակված հատուկ չափանիշներում ներառվել են հետևյալ բաժինները՝ այգու և բերքի որակ, ներգրավվածության մակարդակ, փաթեթի որակ, ինտերակտիվ մոտեցում, էկո սկզբունքների գործնական կիրառում։
Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից մասնակից դպրոցը կարող էր գնահատվել առավելագույնը 56 միավորով, իսկ հանձնաժողովի կողմից դպրոցին տրվող առավելագույն ընդհանուր գնահատականը կարող էր լինել 336 միավոր:
Հանձնաժողովի կազմում ներառվել են ներկայացուցիչներ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, տեղական և միջազգային կազմակերպություններից (ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիր, ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտ, «Հայ օգնության ֆոնդ», «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկ, «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպություն, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ)։
Ներկայացված բոլոր 24 փաթեթները գնահատվել են՝ օգտագործելով ընտրության վերը նշված չափանիշները: Մրցութային հանձնաժողովի գնահատման հիման վրա հաղթող են ճանաչվել`
1. Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցը (Գեղարքունիքի մարզ) (276 միավոր),
2. Ստեփանավանի Գ. Լուսավորիչի անվան թիվ 2 հիմնական դպրոցը (Լոռու մարզ) (273 միավոր),
3. Նոր Գեղիի Յու. Երիցյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը (Կոտայքի մարզ) (272 միավոր):
Առաջին տեղը զբաղեցրած դպրոցը կստանա 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ։ Երկրորդ տեղը զբաղեցրած դպրոցին կտրամադրվի չորանոց, իսկ երրորդ տեղը գրաված դպրոցին՝ սառցարան։
Բացի դրանից՝ երկու անվանակարգում մրցանակներ են նախատեսված այն դպրոցների համար, որոնք չեն հաղթել, սակայն ունեցել են նկատելի արդյունքներ: «Լավագույն էկոլոգիական նախագիծ» անվանակարգում հաղթել է Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոցը (Լոռու մարզ), իսկ «Լավագույն գիտական մոտեցում» անվանակարգում լավագույնն է եղել Նորաշենի Ռաֆիկ Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցը (Արագածոտնի մարզ)։ Նշված երկու դպրոցները կստանան խրախուսական նվերներ։
Դպրոցական մինի այգիների առաջին մրցույթն անցկացվել է 2021 թ․-ին։ Մասնակիցների՝ դպրոցականների, ուսուցիչների, ծնողների, գյուղատնտեսական ոլորտի մասնագետների դրական արձագանքը վկայում էր ծրագրի նկատմամբ մեծ հետաքրքրության և այն զարգացնելու ու օժանդակելու պատրաստակամության մասին։ Ուստի, կազմակերպիչները որոշեցին մրցույթն ամենամյա ավանդույթ դարձնել:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան