Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի «Առաջին Բ» դասարանում (դասվար՝ Մարգարիտ Հովսեփյան) «Ա» հնչյուն-տառի ուսուցման դաս էր:
Թագադրվում էր Հայոց Այբուբենի առաջատարը՝ սկիզբն ու բանալին գիտելիքների հրաշագեղ աշխարհի:
Հյուր եկած «Արևը», «Արագիլը», «Աքաղաղը» դասընկերներին հանելուկներ առաջարկեցին, դասարանը բաժանվեց խմբերի, աշակերտները կատարեցին տրված բառերի հնչյունային և վանկային վերլուծություն: Խաղ-վարժանքի օգնությամբ թվարկեցին «Ա» հնչյուն-տառով սկսվող բառեր:
Դասը համեմեցին մեղեդային և գեղեցիկ երգերի կատարումով. «Վեցս նոր եմ բոլորել», «Աշուն», «Իմ Այբբենարան», «Առաջին քայլեր» երգերը:
Փոքրիկները կարողացան Այբբենարանի խորհրդավոր աշխարհի մուտքից ներս մտնել «Ա» տառ-բանալու շնորհիվ և երդվեցին ջերմորեն սիրել Մեսրոպյան տառերը, հայոց գիրը, պահել ազգի նկարագիրը, արժանի լինել սուրբ Մայրենիին, հավերժ ապրեցնել ու շենացնել Մայր Հայաստանը:
Գեղեցիկ օրվա առթիվ կրտսեր դպրոցականներին շնորհավորեց տնօրեն Աիդա Մուրադյանը՝ նրանց մաղթելով երջանիկ, անհոգ ու բարեկեցիկ մանկություն, ուսման մեջ նորանոր նվաճումներ:
Տարրական կրթության մ/մ նախագահ Հ. Առաքելյան
Կրտսեր դպրոցական տարիքում լսելու կարողության զարգացումը սոսկ «լուռ նստելու» հմտություն չէ:Սա բարդ ճանաչողական գործընթաց է,որն ընկած է երեխայի թե՛ ուսումնական առաջադիմության,թե՛ էմոցիոնալ բանականության հիքում: Ինչու՞ է սա առաջնային Լսելը գրագիտության…
(filedata/fetch?filedataid=12060) Արվեստը դպրոցում որպես արտթերապիայի միջոց Այժմ դպրոցն այլևս միայն գիտելիք փոխանցող միջավայր չէ․ այն նաև երեխայի հոգեբանական անվտանգության, ինքնարտահայտման տարածք է:Այս միջավայրում արվեստը դառնում է ոչ միայն գեղագիտական կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, լինելով դասվար, գիտեմ, թե որքան հաճելի և, միևնույն ժամանակ, պարտավորեցնող ու դժվար է նոր սերունդ ընդունել դպրոց: Առաջին դասարանցու հարմարումը դպրոցական կյանքին բարդ և պատասխանատու շրջան է: Այն…
Ընտանիք–դպրոց փոխգործակցություն․ ազդեցությունը երեխայի սոցիալական և կրթական առաջընթացի վրա Կրթության ամենաբարձր արդյունքը հանդուրժողականությունն ու համագործակցությունն է... Հելլեն Երեխայի դաստիարակության և կրթության ձեռք բերման կարևոր օղակներից մեկը` դպրոցն է:Դպրոցն ահռելի աշխատանք…
Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում, և ինչպե՞ս է այն նպաստում երեխայի գիտելիքների ամրապնդմանը և քննադատական մտածողության զարգացմանը Բանավոր հարցումը հանդիսանում է դասի ամենահին, բայց միաժամանակ ամենաարդյունավետ ուսումնական…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան