ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել են «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամ (ԿԶՆԱԿ) և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (ԿՏԱԿ)՝ հանդիպելու աշխատակազմերին և քննարկելու աշխատանքային առկա խնդիրները:
Նախարար Վահրամ Դումանյանը «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնում» ողջունել է հիմնադրամի աշխատակիցներին՝ ընդգծելով, որ կառույցին վերապահված է հանրակրթության բարեփոխումների բովանդակային բաղադրիչի հիմնական հատվածը. «Կրթության զարգացման, նոր չափորոշիչների ներդրման գործում ԿԶՆԱԿ-ն առանցքային դեր ունի, և գործունեության հաջողված արդյունքը պայմանավորված է նաև պրոֆեսիոնալ աշխատակազմի ջանքերով»:
Նախարարն առանձնացրել է առանցքային 3 հարց, որոնք առավել խնդրահարույց են, այդ թվում՝ ուսուցչի վերապատրաստումների արդյունավետության բարձրացում, մանկավարժի կերպարի ձևավորում, միջին մասնագիտական կրթության ոլորտում խնդիրներին համակարգային մոտեցումներ՝ արդյունքային ցուցանիշների բարելավման ակնկալիքով:
«Ուսուցիչը հասարակության մեջ պետք է լինի ամենակարևոր անձը: Ուսուցչի կատարած գործը պետք է լինի հարգանքի արժանի, որի պաշտոնին և դիրքին մշտապես շատերը ձգտեն, բայց հասնեն միայն բացառիկներն ու արժանավորները: Ուսուցչի հենց այս կերպարը պետք է ձևավորենք»,- ասել է Վահրամ Դումանյանը:
Ըստ նախարարի՝ դպրոցներում պետք է բացառել քաղաքական գործընթացները. դպրոցը պետք է լինի տաճար, որտեղ շատ երևույթներ արգելված կլինեն: Նախարարը կարևորել է նաև ճկուն մեխանիզմների մշակումը, որոնք կտանեն միայն դեպի զարգացում և կբացառեն խախտումները:
Անդրադառնալով միջին մասնագիտական կրթության ոլորտին՝ Վահրամ Դումանյանը համոզմունք է հայտնել, որ այս ոլորտն առավել մեծ ուշադրության կարիք ունի, քանի որ ապահովում է կադրերի արագ իրացումն աշխատաշուկայում, ինչը կարևոր նշանակություն ունի ներկա տնտեսական իրավիճակում:
Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կրթական բարեփոխումների այս փուլում մեծ ծավալի աշխատանքներ են լիազորված ԿԶՆԱԿ-ին. «2023 թ. սեպտեմբերից հանրապետության բոլոր դպրոցներում պետք է ներդրվեն նոր չափորոշիչները՝ փուլային սկզբունքով: Սա նշանակում է նախապատրաստել բոլոր մարզերի դպրոցներին՝ սերտ համագործակցելով տնօրենների և ուսուցիչների հետ»:
Ուսուցիչների վերապատրաստման գործընթացը քննարկելիս Ժաննա Անդրեասյանը կարևորել է ԿԶՆԱԿ-ի գործառույթը՝ դրանց մշտադիտարկման, որակի ու արդյունքի գնահատման տեսանկյունից: Քննարկմանն անդրադարձ է եղել նաև նախադպրոցական կրթության որակի բարելավման գործընթացին, դպրոցական խորհուրդների անդամների, տնօրենների վերապատրաստումների առանձնահատկություններին:
Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը ներկայացրել է Տավուշի մարզում չափորոշիչների փորձարկման արդյունքները, ծագած խնդիրներն ու հետագա անելիքները: Առկա խնդիրներից առանձնացվել է փորձագետների պակասը, նրանց՝ մարզեր գործուղելու, տեղում աշխատանքները համակարգելու անհրաժեշտությունը: ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ մյուս մարզերի դպրոցների տնօրեններին և մանկավարժներին վերապատրաստելիս որպես ռեսուրս կներգրավվեն նաև Տավուշի մարզի մանկավարժները և տնօրենները, որոնք արդեն բավականին փորձառու են և տիրապետում են նոր չափորոշչով աշխատելու հմտությանը:
Այցի շրջանակում նախարարը ծանոթացել է նաև ԿԶՆԱԿ-ի շենքային պայմաններին, որտեղ ներկայում ընթանում են վերանորոգման աշխատանքներ:
Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շրջայց են կատարել նաև Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում, ծանոթացել շենքային պայմաններին, քննարկել առաջիկա անելիքները:
ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել է ընթացիկ աշխատանքները, կիրառության մեջ դրված նոր առցանց հարթակների արդյունքները: Քննարկվել են նաև ատեստավորումների, քննությունների համար մեկ միասնական հարթակ ստեղծելու հնարավորությունները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման նպատակով:
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան