ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախագիծ՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ատեստավորման կարգը սահմանելու վերաբերյալ

Հոկտեմբերի 28, 2022
Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ատեստավորման կարգը սահմանելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծը:

Կարգի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հանրակրթության մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությամբ, որով սահմանվել է ուսումնական հաստատությունների տնօրենների իրավասությունների շրջանակը: Համաձայն օրենքի 12-րդ հոդվածի` պաշտոնավարման ընթացքում պետական ուսումնական հաստատության տնօրենը դպրոցի զարգացման ծրագրի կատարման արդյունքների հիման վրա հինգ տարին մեկ անգամ անցնում է ատեստավորում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

Ըստ առաջարկվող նախագծի հիմնավորման՝ գործող կարգով հանրակրթական դպրոցի տնօրենի ընտրության համար հիմք են հանդիսացել հավաստագրի առկայությունը և կառավարման խորհրդի կողմից անցկացված ընտրությունը: Տնօրենների ընտրության կարգը ներդրվել է 2010 թվականին՝ որպես տնօրեն դառնալ ցանկացողների համար որոշակի որակական նվազագույն պահանջների սահմանման և վերջիններիս նախնական ընտրության գործիք: Կարգի շուրջ 12 տարվա գործարկման արդյունքում կառավարման արդյունավետության և կրթության որակի բարելավման առումով էական արդյունք չի արձանագրվել:

Գործող կարգավորումներով հավաստագրված անձը տնօրենի ընտրության, նշանակման գործընթացին մասնակցելիս ներկայացնում է իր կազմած զարգացման ծրագիրը (երբեմն դրանք նաև կրկնություններ և արտատպումներ են լինում): Տնօրենի պաշտոնի հավակնորդը կառավարման խորհրդի որոշմամբ ընտրվում է հաստատության տնօրեն, սակայն շատ դեպքերում երկրորդական պլան են մղվում կարևոր բաղադրիչները, որոնցից են, օրինակ, կառավարչական հմտությունների արդյունավետության արդյունքում արձանագրված ցուցանիշները (նախորդ զարգացման ծրագրի կատարումը, կրթության որակի բարձրացմանը միտված ցուցանիշները և այլն):

Նոր նախագծով առաջարկվում է տնօրենի պաշտոնավարման շարունակականությունն ապահովել զարգացման ծրագրի կատարողական ցուցանիշների հիման վրա՝ հրաժարվելով ներկայում հավաստագրման վկայականի առկայության հիմքով և դպրոցի խորհրդի որոշմամբ մրցույթի անցկացումից:

Նախատեսվում է, որ ատեստավորման արդյունքում տնօրենին տրվելու է պաշտոնին համապատասխանելու մասին եզրակացություն, որը հիմք կհանդիսանա նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը երկարաձգելու հինգ տարով: Հաջորդաբար մեկ ամսվա ընթացքում, տնօրենը խորհրդին կներկայացնի ուսումնական հաստատության հաջորդ հինգ տարվա զարգացման իր առաջարկած ծրագիրը և դրա իրականացումն ապահովող տարեկան գործողությունների ժամանակացույցը:

Ատեստավորման արդյունքներով պաշտոնին չհամապատասխանելու մասին եզրակացությունը հիմք է տնօրենի պաշտոնավարության և հավաստագրի գործողության դադարեցման համար:

Ատեստավորման իրականացում

Ատեստավորվող տնօրենի կողմից ներկայացված փաստաթղթերը գնահատվում են՝ ըստ զարգացման ծրագրի բաղադրիչների.

  • հաստատության գործունեությունը.
  • իրավիճակի վերլուծությունը. ուժեղ և թույլ կողմերը.
  • նպատակների և խնդիրների սահմանումը.
  • սահմանված նպատակների և խնդիրների իրականացումն ապահովող գործողությունների և միջոցառումների ժամանակացույցը.
  • պատասխանատուները.
  • արդյունքների գնահատման չափանիշները.
  • ռիսկերը.
  • գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ միջոցները և նյութատեխնիկական պարագաները։

Բաղադրիչների գնահատման համար սահմանվում է չորս վարկանիշ.

«Արդյունավետ» - 9-10 միավոր գնահատվում է տնօրենի աշխատանքը, երբ նա հետևողականորեն իրականացրել է զարգացման ծրագրով սահմանված նպատակներն ու գործառույթները, արձանագրել սահմանված վերջնարդյունքների կատարումը և դրանց առնվազն 20 տոկոսի դեպքում ապահովել գերազանցող ցուցանիշներ: Արդյունավետ վարկանիշը նշանակում է, որ կատարումը գերազանց է, տնօրենն այս բաղադրիչով լավագույնն է:

«Զարգացնող» - 7-8 միավոր գնահատվում է տնօրենի աշխատանքը, երբ նա հիմնականում իրականացրել է զարգացման ծրագրով սահմանված նպատակներն ու գործառույթները: «Զարգացնող» վարկանիշը նշանակում է, որ կատարողականը գոհացուցիչ է, սակայն ոլորտների առավելագույնը 20 տոկոսը կատարելագործման կարիք ունի:

«Բավարար» - 4-6 միավոր գնահատվում է տնօրենի աշխատանքը, եթե նա իրականացրել է զարգացման ծրագրով սահմանված նպատակների ու գործառույթների առնվազն 60 տոկոսը, սակայն կա արդյունքների էական բարելավման կարիք: Տնօրենին կարող է առաջարկվել բարելավել մասնագիտական կարողությունները` մասնակցելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի՝ նախարարության կողմից երաշխավորված տնօրենի մասնագիտական զարգացման դասընթացներին: Նրան կարող է առաջարկվել նաև իրականացնել նախարարության կողմից մշակված բովանդակությամբ և ժամանակացույցով բարելավման ծրագիր:

«Ոչ արդյունավետ» - 0-3 միավոր գնահատվում է տնօրենի աշխատանքը, եթե նա իրականացրել է զարգացման ծրագրով սահմանված նպատակների ու գործառույթների առավելագույնը 59 տոկոսը: Ցուցաբերած այս կատարումը պահանջում է միջամտություն: Ոչ արդյունավետ վարկանիշը ցույց է տալիս, որ զարգացման ծրագրով սահմանված գործառույթների կատարողականն անբավարար է, և աշխատանքում պահանջում է զգալի բարելավում: Ոչ արդյունավետ վարկանիշը կարող է հիմք հանդիսանալ տնօրենին չատեստավորելու համար։

Շահագրգիռ կառույցները և մանկավարժները նախագծի առնչությամբ իրենց առաջարկներն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 8-ը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…