ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել 2022 թվականին հանրային գրադարանի կարգավիճակ ստացած 5 գրադարանների հավատարմագրման վկայականների հանձնման արարողությունը:
ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի հուլիսի 7-ի N 1245-Ա հրամանով 5 տարի ժամկետով հանրային գրադարանի կարգավիճակ են ստացել Երևանի «Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան», «Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ», ՀՀ Արարատի մարզի «Արտաշատի քաղաքային գրադարան», Տավուշի մարզի «Դիլիջանի գրադարանների կենտրոնական գրադարան» և Լոռու մարզի «Սպիտակի քաղաքային գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները:
Վկայականները հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Նախարարի տեղակալը շնորհավորել է հանրային գրադարանի կարգավիճակ ստացած գրադարանների պատասխանատուներին՝ ընդգծելով, որ հավատարմագրման վկայականները որակի հաստատումներն են, որով փաստվում է տվալ կառույցի, հաստատության առաջընթացը, պրոֆեսիոնալիզմն ու պատասխանատվությունը:
«Հավատարմագրերի հետ մեկտեղ գրադարաններին կփոխանցենք նաև համակարգիչներ, սակայն կցանկանայի, որ պետական աջակցությունը միայն այսքանով չամփոփվի և աջակցությունը տվյալ գրադարաններին լինի շարունակական: Այժմ քննարկում ենք, որ մյուս տարի ևս մեր տարաբնույթ ծրագրերի շրջանակում շարունակենք աջակցությունը տվյալ գրադարաններին՝ սկսած գովազդատեղեկատվական արշավներից մինչև բրենդավորում, համատեղ ծրագրերի իրականացում համայնքներում»,- նշել է Արա Խզմալյանը՝ շնորհակալություն հայտնելով գրադարանային ոլորտի մասնագետներին բարձր պրոֆեսիոնալիզմի համար:
Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է համայնքային գրադարանների հավատարմագրման գործընթաց՝ «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության «Հանրային գրադարանների հավատարմագրման կարգը և վկայականի ձևը սահմանելու մասին» N 187-Ն որոշմամբ սահմանված կարգով: 2013-2022 թթ. հավատարմագրվել և հանրային գրադարանի կարգավիճակ է ստացել համայնքային և պետական 55 գրադարան:
Նախարարությունը հավատարմագրման գործընթացին զուգահեռ իր ծրագրերով նպաստում է նաև գրադարանների նորացմանը և արդիականացմանը: Նպատակը մեկն է՝ հայաստանյան յուրաքանչյուր ընթերցողի համար ապահովել ինչպես ավանդական գրադարանային, այնպես էլ նոր թվային բազաների և էլեկտրոնային շտեմարանների հասանելիությունը, հիմքեր ստեղծել նոր, սրընթաց զարգացող թվային տեխնոլոգիաների, արհեստական բանականության դարաշրջանում գրադարանների տեղի և դերի ապահովման համար: Միայն նոր բովանդակություն ստեղծելու, սպասարկման նոր և ժամանակակից ձևերի ներդրմամբ հնարավոր կլինի դիմակայել նոր մարտահրավերներին:
ՀՀ մարզերում արդեն իսկ իրականացվել են հավատարմագրված 45 համայնքային գրադարանների և նախարարության ենթակայության 12 գրադարանների արդիականացման և տեխնիկական վերազինման աշխատանքները:
Գրադարանները վերազինվել են ժամանակակից տեխնիկական միջոցներով, կահավորվել են նոր մասնագիտական կահույքով, իսկ գրադարանային հավաքածուները պարբերաբար համալրվել են նոր հրատարակված գրականությամբ:
Հանրային գրադարանների արդիականացման և նոր տեխնիկական միջոցներով զինելու նպատակով 2022 թվականի «Հանրային գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացում» ծրագրի շրջանակում ձեռք բերված 25 համակարգիչները՝ «Համակարգիչ ամբողջը մեկում», կտրամադրվեն ՀՀ 16 հանրային գրադարանների:
Նշենք, որ «Հանրային գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացում» ծրագրի արդյունքում ՀՀ մարզերի համայնքային գրադարանների հենքի վրա ստեղծվում են ժամանակակից տեղեկատվական կենտրոններ, նոր ընթերցասրահները նոր կահույքով, համակարգիչներով և այլ տեխնիկական միջոցներով դառնում են հանրության համար սպասված և հետաքրքիր:
Տեղեկացնենք, որ ծրագրի շահառու դառնալու նպատակով՝ սահմանված կարգով (ՀՀ կառավարության «Հանրային գրադարանների հավատարմագրման կարգը և վկայականի ձևը սահմանելու մասին» N 187-Ն որոշում) գրադարանները կարող են դիմել և ստանալ հանրային գրադարանի կարգավիճակ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց