ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Թուղթն ունի երկու կյանք

Մարտի 6, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ.13 հիմնական դպրոցում թղթի թափոնների հավաքմամբ զբաղվում է աշակերտական խորհուրդը:Արդեն մի քանի տարի է աշակերտներն իրենց օրինակով թղթի նկատմամբ հարգանք են սերմանում մյուս աշակերտների շրջանում: Մեր բոլոր դասարաններում դրված են արկղեր,որտեղ հավաքվում է օգտագործված թուղթը,իսկ արկղերը լցվելուց հետո թուղթը հանձնում են տնտեսական մաս: Բացի պարբերաբար կուտակվող թղթի հանձնումից, դպրոցում ժամանակ առ ժամանակ մակուլատուրայի հավաքման միջոցով իրականացվում են բազմապիսի բարեգործական ակցիաներ,որոնց մասնակցում են դպրոցի աշակերտներն ու նրանց ծնողները:

Անհրաժեշտ չմոռանալ մեկ փաստ.մոտ 1 տոննա թերթի վերամշակումը թույլ է տալիս խնայել նոր թղթի ստեղծման համար անհրաժեշտ 1 տոննա ծառ, իսկ օգտագործված տպագրական կամ պատճենահանման թղթի վերամշակումը խնայում է ավելի քան 2 տոննա փայտանյութ:

Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ՝ Ռիմա Մկրտչյան