ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ողջույն քեզ, գարու´ն, ողջույն քեզ, արև´

Մարտի 6, 2017
Դպրոցական անցուդարձ

Մարտի 1-ին Կապանի  N 5 հիմնական դպրոցի 2-րդ «բ» դասարանի աշակերտները գարնան շնչով  ու բույրով  լցրեցին դպրոցական դահլիճը: Դասվար Մ. Սահակյանը ներկայացրեց «Ողջու՜յն քեզ, գարու´ն…» ցերեկույթը: Մասնակիցներն իրենց գեղեցիկ արտասանությամբ և հմայիչ պարերով գերեցին ներկաներին: Բեմի յուրաքանչյուր անկյունից գարուն էր ծիկրակում:

Ծնողները  ջանք ու եռանդ չէին խնայել  միջոցառումն ավելի գունեղ դարձնելու համար:

 Դպրոցի տնօրեն  Սիրանուշ Հարությունյանը գարնանային  ծլարձակումներ մաղթեց ներկաներին  և երախտագիտության ու դրվատանքի խոսք հղեց փոքրիկներին:

 

Կապանի հ.5 հիմնական  դպրոց