ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ծանրամարտի Մ20 ԵԱ․ Միլենա Խաչատրյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Հոկտեմբերի 22, 2022
Սպորտային լուրեր

Ալբանիայի Դյուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը (76 կգ), երկամարտում գրանցելով 219 կգ արդյունք (99+120), հռչակվել է Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն։

Նա լավագույնն էր նաև թե՛ պոկում, թե՛ հրում վարժությունում։

Երկրորդ տեղը գրավել է թուրք Դիլարա Ուկանը (216 կգ), բրոնզե մեդալակիր է դարձել լատվիացի Դանիելա Իվանովան (215 կգ)։

Սա Հայաստանի 4-րդ մեդալն է երիտասարդական ԵԱ-ում։ Ավելի վաղ ԵԱ չեմպիոն էր դարձել Գոռ Սահակյանը։ Մնացական Աբրահամյանն ու Ռաֆիկ Մինասյանը բրոնզե մեդալ են նվաճել մրցաշարում։

Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից մեդալների համար կպայքարեն նաև Սուրեն Գրիգորյանը, Գևորգ Ղահրամանյանը (երկուսն էլ՝ 89 կգ, Մ20) և Վարդան Մանուկյանը (89 կգ, Մ23):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն