Գեղարքունիքի մարզի Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի տարբեր դասարանների աշակերտներ ներկայացրին միջոցառում նվիրված Գիրք նվիրելու օրվան։
Փետրվարի 19-ը համայն հայ ժողովուրդը նշում է որպես գիրք նվիրելու օր: Այդ օրը հայ մեծանուն գրող, հանճարեղ լոռեցի Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Այս օրվան յուրահատուկ շունչ ու ոգի են տալիս աշակերտները` օրը տոն դարձնելով, նշելով գիրք նվիրելու օրը, քանզի մեծ լոռեցին շատ էր սիրում գրքերը:
Այդ տոնը գեղեցիկ նշվեց նաև Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցում: Փետրվարի 20-ին դպրոցի գրադարանավարուհին տոն-միջոցառում էր կազմակերպել, որին մասնակցում էին դպրոցի ընթերցասեր աշակերտները: Միջոցառումն անցավ շատ հետաքրքիր, ներկայացվեցին հայ պոեզիայի և արձակի բազմաբնույթ ու արտակարգ գործերից, որոնք համեմվեցին գեղեցիկ և տպավորիչ ասմունքով:
Միջոցառման բնույթը նաև խրախուսական էր: Դպրոցի գրադարանավարուհին բարեխիղճ և նրբանկատ աշխատանքի արդյունքում ընտրել և առանձնացրել էր մի քանի աշակերտի: Աշակերտները ստսցան խրախուսական նվերներ` գրքեր, որոնք, ըստ աշակերտների ավելի ու ավելի պարտավորեցնող էին:
Դպրոցի ամենաընթերցասեր աշակերտներ ճանաչվեցին 7–րդ դասարանի աշակերտուհի Գայանե Խաչատրյանը, 8 – րդ դասարանիւ աշակերտուհի Մարիամ Պողոսյանը, 9–րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Պողոսյանը, 10-րդ դասարանի աշակերտ Ալինա Գաբրիելյանը և 11-րդ դասարանի աշակերտ Դավիթ Մելքոնյանը:
Միջոցառումը ստացված էր. գոհ էին, թե աշակերտները, թե ծնողները և թե դպրոցի տնօրինությունը:
Կազմակերպիչ` գրադարանավար Զ. Սիմոնյան
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան