ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունը և «Պատմամշակութային հուշարձանների արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ապամոնտաժել են մի շարք հուշարձանների և դրանց պահպանական գոտիներում ապօրինի շինությունները և նոր տեղադրված կոնստրուկցիաները։
Բազմաթիվ են դեպքերը, երբ պատմության և մշակույթի հուշարձանների տարածքներում ու դրանց պահպանական գոտիներում, խախտելով ոլորտի օրենսդրությունը, տեղադրվում են նոր հուշաքարեր, մետաղական կոնստրուկցիաներ կամ կառույցներ, որոնք ոչ միայն խաթարում են հուշարձանի պատմական միջավայրն ու տեսքը, այլև մեծ վնաս են հասցնում հուշարձաններին։
Կարևորելով խնդրի կարգավորումը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան ստորաբաժանումներն ապօրինի շինությունների հեռացման ուղղությամբ հետևողական աշխատանքներ են իրականացնում` դրանցում ներգրավելով նաև ապօրինի շինություններ տեղադրած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, հուշարձանների սեփականատերերին կամ օգտագործողներին։
Ընթացիկ տարում ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների նախաձեռնությամբ և մասնակցությամբ հեռացվել են ՀՀ Արարատի մարզի Աղջոց և Հավուց թառ («Խոսրովի անտառ պետական արգելոց»), Կոտայքի մարզի Թեղենյաց, Տավուշի մարզի Խորանաշատ վանական համալիրների տարածքների մետաղական կոնստրուկցիաները, Ծաղկաձոր համայնքի Կեչառիս վանական համալիրի տարածքում կառուցված կաթսայատունը և այլն։
Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի՝ «Հուշարձաններին կամ դրանց պահպանական գոտիներին վնաս պատճառած իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են վերականգնել դրանց նախկին վիճակը, իսկ վերականգնելու անհնարինության դեպքում հատուցել պատճառած վնասները` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»։ Վերջիններիս ներկայացվում է օրենսդրության պահանջը՝ առաջարկելով անվնաս հեռացնել նոր տեղադրված օբյեկտները կամ տեղափոխել այլ վայր։ Հուշարձանների տարածքներում և դրանց պահպանման գոտիներում նոր տեղադրած կառույցների հեղինակներին չբացահայտելու դեպքում լիազոր մարմինն իր միջոցներով հեռացնում է ապօրինի տեղադրված կառույցները։
Հիշեցնենք, որ համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի դրույթների՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության համար պատասխանատու է ոչ միայն լիազոր մարմինը, այլև հուշարձանի սեփականատերը կամ օգտագործողը։ Հուշարձանների և դրանց պահպանական գոտիների տարածքներում ցանկացած ապօրինի աշխատանք կամ գործողություն, որը վնասում է հուշարձանը կամ խաթարում է վերջինիս պատմականորեն ձևավորված տեսքը, օրենքի խախտման ու վանդալիզմի դրսևորում է հուշարձանի նկատմամբ, որը պատժվում է ՀՀ օրենսդրությամբ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում և հորդորում՝ ձեռնպահ մնալ հուշարձանների տարածքներում կամ դրանց պահպանական գոտիներում ապօրինի գործողություններ կատարելուց, իսկ նման օրինախախտումներ նկատելու դեպքում՝ ահազանգել լիազոր մարմնին։
Հուշարձանների տարածքներից ապօրինի տեղադրված կառույցների հեռացման աշխատանքները լինելու են շարունակական։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց