Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանն արդեն 3 մեդալ է նվաճել՝ 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե։
77 կգ քաշայինների պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Մալխաս Ամոյանը՝ եզրափակչում 7:2 հաշվով առավելության հասնելով Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդր Գուտուի նկատմամբ։ Ամոյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ հաղթել էր Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Մոխտարիին (1։1), 1/8 եզրափակչում Մալխասը 3։0 հաշվով առավելության էր հասել Մեքսիկայի ներկայացուցչի նկատմամբ, քառորդ եզրափակչում 2։1 հաշվով հաղթել էր ղրղըզ Ակիլբեկ Տալանտբեկովին, իսկ կիսաեզրափակչում 9։5 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ճապոնիայի ներկայացուցչի նկատմամբ։
Աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել է 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը։ Նա Հունգարիայի ներկայացուցչի հետ եզրափակիչ գոտեմարտում 4։7 հաշվով պարտություն է կրել և նվաճել արծաթե մեդալ։
Գևորգ Թադևոսյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ղրղըզ Ազատ Սալիդինովի նկատմամբ, քառորդ եզրափակչում 4։0 հաշվով պարտության էր մատնել հոլանդացի Մարսել Ստերկենբուրգին, իսկ կիսաեզրափակչում 6։4 հաշվով առավելության հասել ղազախ Մակսատ Սաիլաուի նկատմամբ։
Պատվո հարթակի երրորդ աստիճանին էլ կանգնել է 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը։ Վճռորոշ գոտեմարտում Պողոսյանը մրցել է Ուկրաինայի ներկայացուցիչ Մաքսիմ Լիուի հետ և 3։1 հաշվով հաղթանակ տարել։ Պողոսյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 1:1 հաշվով հաղթել էր մոլդովացի Վիտալի Երյոմենկոյին։ Քառորդ եզրափակչում, սակայն, հայ ըմբիշը 1:3 հաշվով զիջել էր Վրաստանի ներկայացուցչին։ Վերջինս հասել էր եզրափակիչ, և Պողոսյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք էր ստացել։ Սփոփիչ գոտեմարտում էլ Պողոսյանը 9։0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Իսրայելի ներկայացուցչի նկատմամբ։
Երեկ պայքարի դուրս եկած մեր 5 ըմբիշներից պայքարը կշարունակի միայն 67 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը:
1/8 եզրափակչում Հովհաննիսյանին հաղթած ֆրանսիացի ըմբիշը դուրս է եկել եզրափակիչ, ինչի արդյունքում Հայաստանի ներկայացուցիչը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել։ Սփոփիչ գոտեմարտում Հովհաննիսյանն այսօր կգոտեմարտի Բուլղարիան ներկայացնող Իվո Իլիևի հետ, իսկ հաղթանակի դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար՝ մրցելով Ճապոնիայի ներկայացուցիչ Կիոտարո Սոգաբեի հետ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Տիգրան Մինասյանը (60 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ) տարբեր փուլերում պարտություններ են կրել և դուրս մնացել պայքարից։
Հիշեցնենք՝ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի կազմում ընդգրկված կլինեն Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Կնյազ Իբոյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (97 կգ):
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան