ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Նոր ձեռքբերում միջազգային գիտության բնագավառում»

Մարտի 6, 2017
Դպրոցական անցուդարձ

Երևանի Գ.Էմինի անվան հ.182 ավագ դպրոցի տնօրեն Ռ. Ալավերդյանը և մանկավարժական ողջ անձնակազմը շնորհավորում են քիմիայի ուսուցիչ Ա. Մարտիրոսյանին և 11-րդ դասարանի աշակերտ Էրիկ Համազասպյանին միջազգային գիտական ասպարեզում ձեռք բերած հաջողության առիթով: Էրիկ Համազասպյանի ԵՊՀ քիմիական լաբորատորիաներում տևական ժամանակ կատարած գիտահետազոտական աշխատանքների մասին առաջին հրապարակումը տեղ գտավ Ռուսական Բնագիտական Ակադեմիայի «Մեկնարկ գիտությունում» պարբերականում: Այդ աշխատությունն արաջինն ու միակն է Հայաստանից հիշյալ պարբերականում: Գիտահետազոտական աշխատանքները իրականացվել են «Օճառներ» թեմայով,որի ժամանակ Էրիկ Համազասպյանը ստացել է տարբեր հատկություններով(հակաբակտերիալ, բուժական ազդեցությամբ) ու նշանակության օճառներ: Աշխատանքի գիտական ղեկավար՝ քիմիայի ուսուցիչ Ա.Մարտիրոսյան: