Գեղարքունիքի մարզի Վարսերի Ռ.Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանը (դասղեկ` Մ. Գալստյան) ներկայացրեց միջոցառում նվիրված «Գիքորը» պատմվածքի հրատարակման 110 ամյակին:
Գրական ցերեկույթը սկսվեց աշակերտների բացման խոսքով` ձոնված մեծ պոետին, արձակագրին, անմահ լոռեցուն: Աշակերտները ասմունքեցին Վ. Տերյանի, Ե. Չարենցի բանաստեղծությունները նվիրված Հովհ. Թումանյանին: Ասմունքից հետո նրանք անդրադարձ կատարեցին մեծ պոետի ու արձակագրի լավագույն պատմվածքին` «Գիքորին»:
Ներկայացվեց «Գիքորը» պատմվածքի ստեղծման պատմությունը` նշելով , որ շուրջ 110 տարի առաջ` 1907թ.-ին, «Հասկերում» տպագրվեց «Գիքորը», որը հեղինակը գրել էր ավելի քան 10 տարի առաջ` 1895թ.– ին: Նշվեց, որ պատմվածքի առաջին գրախոսը եղել է Ավ. Իսահակյանը, որն այն գնահատել է իբրև բացառիկ կատարյալ երևույթ, թե կենսական ու հոգեբանական բովանդակությամբ, թե լեզվով ու արտահայտությամբ: Չմոռացան հավելել նաև, որ առաջին դրտավարական խոսքն ասել է պատմվածքի մասին Ալ. Շիրվանզադեն:
«Գիքորը» պատմվածքի գաղափարն ու բովանդակությունը ներկայացնելուց հետո աշակերտները հանդիսատեսին ներկայացրին պատմվածքի որոշակի հատվածների բեմադրություն: Անցումային լուծումները տրվում էր 1982 թվակաին նկարահանված համանուն ֆիլմի ընտրված կադրերով, որը ներկայացվում էր էկրանին: Բեմադրության ընթացքում հնչում էր Տ. Մանսուրյանի երեժշտությունը` գրված համանուն ֆիլմի համար:
Կազմակերպիչ` Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Մ. Գալստյան
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան