ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և «Կասպերսկի լաբորատորիա» բաժնետիրական ընկերության ղեկավար Եվգենի Կասպերսկին ստորագրել են եռակողմ համագործակցության հուշագիր կրթության ոլորտում տեղեկատվական անվտանգության համագործակցության և համացանցում երեխաների տեղակատվական անվտանգության մասին:
Կարևորելով նախաձեռնությունը՝ ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ Մարդու իրավունքի պաշտպանին և տեղակատվության անվտանգության հայտնի մասնագետ Ե. Կասպերսկուն՝ համագործակցության համար. «Մենք լիահույս ենք, որ այս համագործակցությունը հնարավորություն կտա էլեկտրոնային դասավանդման ձևաչափով կրթության համակարգում ներառել տեղեկատվության անվտանգության բաղադրիչ, որը կարևոր նշանակություն ունի ինչպես երեխաների կրթության և դաստիարակության արդյունավետության, այնպես էլ այս ասպարեզում ծնողների իրազեկվածության բարձրացման առումով»,- նշել է ԿԳ նախարարը: Նրա խոսքով՝ տեղակատվության անվտանգության բաղադրիչը կներառվի մի քանի առարկայախմբերում և արդեն գալիք ուսումնական տարվանից կներդրվի դպրոցական ծրագրերում: Համագործակցության շրջանակում նախատեսվում է նաև ուսուցիչների վերապատրաստումների կազմակերպում:
Ստորագրման արարողությունից հետո տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ որի ըթացքում քննարկվել են հուշագրի իրագործման միջոցառումների ժամանակացույցը և կազմակերպչական հարցերը: Հուշագրի ստորագրման համար հիմք են հանդիսացել տեղեկատվական տեխնոլոգիաների ներկա տարածման միտումն ու դրանով պայմանավորված մարտահրավերները, համացանցում երեխաների իրավունքների պաշտպանությունը և նրանց կողմից ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ընթացքում անվտանգության կանոնների պահպանումը, որոնք դիտվում են կարևոր նախապայման երեխաների մտավոր, հոգեբանական և ֆիզիկական զարգացվածության ապահովման համար: Հուշագիրը նպատակ ունի բարձրացնել էլեկտրոնային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանությունը, բարելավել երեխաների և ծնողների՝ ինտերնետից անվտանգ օգտվելու հմտությունները: Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է կողմերի միջև հաստատել համագործակցության շրջանակ, որը կխթանի փոխադարձ հետաքրքրության ոլորտներում արդյունավետ համագործակցություն:
Մասնավորապես նախատեսվում է «Կասպերսկի լաբորատորիայի» կողմից փորձառության տրամադրում, ինչպես նաև կիբերվտանգների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության փոխանակման կարգավորում կողմերի՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Կասպերսկի լաբորատորիայի» միջև: Փոխըմբռնման հուշագրի շրջանակը սահմանափակված է կիբերվտանգների ոլորտին առնչվող ոչ-անձնական տեղեկատվության փոխանակմամբ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Մաթեմատիկան ոչ միայն դպրոցական առարկա է, այլև տրամաբանական մտածողության, խնդիրների լուծման և որոշումների կայացման կարևոր գործիք: Սակայն բազմաթիվ սովորողների համար այն հաճախ ասոցացվում է դժվարությունների, սխալվելու վախի և անհաջողության զգացողության…
10–12-րդ դասարաններում հաճախ հանդիպում ենք մի իրավիճակի. աշակերտներն անկեղծ ասում են. «Այս առարկան ինձ պետք չի, իմ մասնագիտության հետ կապ չունի»: Արդյունքում նրանք կորցնում են հետաքրքրությունը, չեն պատրաստվում դասերին և…
«Մի՞թե միայն դու չհասկացար»: «Տեսեք, երեխանե՛ր, ինչպես չպետք է պատասխանել»: «Քո տարիքին ես սա արդեն պետք է իմանայիր»: Հավանաբար մեզանից շատերը նման արտահայտություններ լսել են՝ որպես աշակերտ, իսկ ոմանք գուցե…
Հայաստանը կենսաբազմազանության համաշխարհային թեժ կետերից մեկում: 2026 թվականի հոկտեմբերին Հայաստանը Երևանում կհյուրընկալի ՄԱԿ-ի << Կենսաբազմազանության մասին>> կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը: Ես, որպես աշխարհագրության ուսուցչուհի շատ կարևորում եմ ոչ միայն համաժողովի…
Ինչպե՞ս եք իրականացնում միջառարկայական ինտեգրումը տարրական դասարաններում Հարգելի ուսուցիչներ, Նոր ՀՊՉ-ով առանցքային տեղ է հատկացված միջառարկայական կապերին և խաչվող հասկացություններին: Օրինակ՝ «Տեխնոլոգիա» (թղթով/նյութերով աշխատանք), «Մաթեմատիկա» (չափումներ, երկրաչափական պատկերներ) և «Կերպարվեստ»…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց