ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հանրային քննարկման են դրվել դպրոցի տնօրենի և վարչատնտեսական համակարգողի մրցույթների անցկացման և նշանակման կարգերի նախագծերը

Հոկտեմբերի 14, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման» և «Պետական ուսումնական հաստատության համակարգողի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման և նշանակման» կարգերի նախագծերը:

Նախագծերի անհրաժեշտությունը բխում է «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության պահանջից, որտեղ ամրագրված է ուսհաստատություններում կառավարման գործընթացի տարանջատումը տնօրենի և վարչատնտեսական մասի համակարգողի միջև:

Հաստատության ուսումնադաստիարակչական և վարչական գործընթացների կառավարումը վերապահվում են տարբեր ղեկավարների՝ ուսումնադաստիարակչական մասի գործադիր մարմինը տնօրենն է, իսկ վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրականացնում է վարչատնտեսական համակարգողը, որոնց լիազորությունների, պարտականությունների ու պատասխանատվության մասին դրույթները սահմանված են օրենքով: Տարանջատման արդյունքում ակնկալվում է արդյունավետ կառավարում՝ գործառույթների և պատասխանատվության հստակ բաշխմամբ:

Ուսումնական հաստատության կառավարման առաջարկվող նոր մոդելով վարչատնտեսական համակարգողն իրականացնում դպրոցի վարչական, տնտեսական և ֆինանսական կառավարումը։ Համակարգողը տնօրենի հետ իրականացնում է միայն ուսումնական գործընթացի պլանավորում և համապատասխանաբար անհրաժեշտ պայմանների ապահովում։ Տնօրենը չի զբաղվում վարչական, տնտեսական և ֆինանսական հարցերով. նա իրականացնում է մանկավարժական աշխատողների մրցույթի կազմակերպման, ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորման գործընթացները։

Այսպիսով՝ ուսումնական հաստատության կառավարումը տարանջատելու արդյունքում գործադիր մարմին համարվող երկու ղեկավարները կզբաղվեն հավասարապես կարևոր և աշխատատար գործառույթներով՝ դրանք իրականացնելով համագործակցային մեխանիզմով:

Հետևաբար, օրենքից բխող փոփոխությամբ պայմանավորված՝ վերանայման անհրաժեշտություն է առաջացել տնօրենի մրցույթի կարգում: Նախագծով հստակեցվել են մրցույթի մասնակցի ներկայացրած անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, զարգացման ծրագիրը փորձաքննության ներկայացնելու ընթացակարգը, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության նկարագիրը, մրցույթի արդյունքների ամփոփման, բողոքարկման մեխանիզմը:

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հոկտեմբերի 22-ը կարող են նախագծերի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Ներկայացված առաջարկների և դիտողությունների արդյունքում նախագծերը կլրամշակվեն և կխմբագրվեն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: