Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բակում՝ Արցախյան երկրորդ պատերազմում զոհված բուհի ուսանողների հիշատակին նվիրված խաչքար-հուշաքարի մոտ, այսօր երդվել են բուհի առաջին կուրսեցիները:
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը, ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գերաշնորհ տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, ՀՊՄՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Ներկաները նախ ծաղիկներ են դրել հուշակոթող-խաչքարի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ, բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը նկատել է՝ երկրի հզորությունն ու անվտանգությունը սկսվում են դպրոցից, կրթությունից և մանկվարժից, ու այդ առումով պատահական չէ, որ ՀՄՊՀ առաջին կուրսեցիները երդվում են Ուսուցչի օրը.
«Այս օրերին հնչած բոլոր շնորհավորանքները կիսատ են, լի տխրությամբ և ափսոսանքով. չէ՞ որ մեր շարքերը կարող էին առավել խիտ լինել։ Մեր այն երիտասարդները, որոնց անուններն այսօր կարդում ենք այս հուշակոթողի վրա, կարող էին մտնել դասասենյակներ և իրենց ուժը, իմաստնությունը փոխանցել մեր ապագա սերունդներին: Սակայն այսօր նրանք այդ ամենը փոխանցում են իրենց արարքով, թողած անջնջելի հետքով, որը, այո՛, ոչ պակաս դաս է բոլորիս համար: Սիրելի՛ ուսանողներ, այսօր երդվում եք դառնալ ուսուցիչ, որը շատ կարևոր երդում է: Ես նույնիսկ չգիտեմ՝ ինչ մեծ պատասխանատվություն և ուժ է պետք այդ երդմանը հավատարիմ մնալու համար: Արդեն իսկ հաջողություն է, որ Մանկավարժական համալսարանի ուսանող եք և ապագայում պատվով կիրականացնեք ուսուցչի առաքելությունը»:
Ժաննա Անդրեասյանի խոսքով` պետությունը կարևորում է դպրոցի, ուսուցչի, կրթության դերը: «Վստահեցնում եմ, որ ՀՀ կառավարությունը հանրակրթության ոլորտի բարեփոխումներով նպաստելու է, որ ուսուցչի հեղինակությունը լինի ոչ միայն հանրային ընկալում, այլև նաև պետական քաղաքականություն` ուսուցչին ապահովելով արժանապատիվ աշխատավարձ, լավ աշխատանքային պայմաններ, մանկավարժական ու ստեղծագործական ինքնավարություն: Շնորհավորելով բոլորիս՝ պետք է շեշտեմ՝ Ուսուցչի օրը նշել ապագա ուսուցիչների հետ, պատիվ է մեզնից յուրաքանչյուրի համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ևս շնորհավորել է ներկաներին խորհրդանշական օրվա կապակցությամբ և նշել, որ հանրակրթական և բուհական ոլորտները մեկը մյուսին հաջորդող ամբողջություն են։
Նախարարի տեղակալը վստահեցրել է, որ կրթության միջոցով է հնարավոր ապահովել երկրի շարունակական զարգացումը, իսկ առաջատար գիտնականների, այդ թվում՝ մանկավարժության ոլորտի ներկայացուցիչների շնորհիվ՝ նորարար մեթոդների ներդրումը դպրոցներում և այլ ոլորտներում։
Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը շնորհավորել է կրթության ոլորտի ներկայացուցիչներին և ընդգծել նրանց անգնահատելի, ազգանվեր, միևնույն ժամանակ, ծանր առաքելությունը, որով պայմանավորված է ապագայի արժանապատիվ քաղաքացիների ձևավորումը։
Բուհի ռեկտորը ցավով նկատել է՝ զոհված հայորդիները պետք է համալրեին ուսուցչական համակազմը, սակայն նվիրեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը, մասնագիտական երազանքները․ «Տղամարդ ուսուցիչը հատուկ հմայք է հաղորդում մեր մասնագիտությանը։ Մեր հերոսները՝ որպես խոսուն վկաներ, իրենց գործը թողեցին ձեզ։ Եվ ձեզ հետ է կապվում նրանց գործունեությունը լռակյաց շարունակելու պատգամը»։
Գերաշնորհ տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը Տերունական աղոթքով սկսել է իր օրհնության խոսքը և խոստովանել, որ իրարամերժ զգացումներ ունի. «Մեկ տարի առաջ նույն վայրում օծվել էր հուշաքարը, որը ոգեկոչում է բուհի՝ զոհասեղանին իրենց կյանքը դրած զավակների հիշատակը: Իրենց կյանքի ճշգրիտ օրինակով նրանք մեզ տվեցին այնպիսի դաս, որը ոչ մի պատմության դասագիրք չի կարող թելադրել։ Մաղթում եմ, որ կառչած լինեք ձեր արմատներին․ ծառը, եթե արմատ չունի, երկար չի կարող ապրել։ Պատմության ոսկեղենիկ տողերից քաղեք այն, ինչը հայ մարդ է պահելու՝ այս երիտասարդների նման»:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան