Հայաստանի կինոգործիչների միության տանը տեղի է ունեցել ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոօպերատոր Լաերտ Պողոսյանի մեծարման երեկոն՝ նվիրված Վարպետի 90-ամյա հոբելյանին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոյի ոլորտի ներկայացուցիչներ, արվեստագետներ, մտավորականներ, Վարպետի տարբեր տարիների ուսանողներն ու գործընկերները:
Մեծարման երեկոն մեկնարկել է Լաերտ Պողոսյանի ուսանողների պատրաստած ֆիլմով՝ նվիրված Վարպետի գործունեությանն ու ստեղծագործական ուղուն:
«Նայելով այս ֆիլմերը, լսելով ինձ ուղղված խոսքերը՝ ակամայից հիշում եմ հայտնի երգի տողերը. «Իմ տարիներն իմ հարստությունն են»: Որպեսզի տարիները դառնան հարստություն, մարդն անպայման պետք է ճիշտ քայլած, իր կյանքում ճիշտ ներդրումներ արած լինի: Այստեղ՝ դահլիճում, նստածներից շատերն իմ կյանքի, օրերի, տարիների մասնակիցներն են: Նայելով ամեն մեկիդ՝ հիշում եմ անցած տարիներից ինչ-որ մի պահ, ինչ-որ մի դրվագ, հուշ, որոնք կուտակվելով դարձել են տարիներ: Ես սիրում եմ ձեզ, սիրում եմ այդ դրվագներն ու հուշերը, որոնք իմ հարստությունն են»,- ասել է Լաերտ Պողոսյանը և շնորհակալություն հայտնել հարազատ միջավայրում կազմակերպված հանդիպում-երեկոյի, սիրելի հիշողությունների և գնահատանքի համար:
Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության և անձամբ իր անունից շնորհավորել է Լաերտ Պողոսյանին և նշել. «Սիրելի՛ Վարպետ, անգնահատելի է Ձեր ներդրումն ու վաստակը հայկական կինոյի ոլորտում: Ուզում եմ ասել, որ կան մարդիկ, որոնք իսկապես հարստություն են, մեր հարստությունն են: Հսկայական ստեղծագործական փորձառություն, ահռելի մարդկային շփումների փորձ, մեծ հիշողությունների շտեմարան. այն աշխատանքը, որ Դուք եք արել, սիրելի՛ Վարպետ, և այն անունները՝ մեծանուն մեր ռեժիսորները, այսօր դասական են համարվում: Առանց այդ աշխատանքի արդյունքի հաստատ մեր հոգևոր նկարագիրը չէր լինի այն, ինչ այսօր կանք, մեր հոգեկերտվածքը չէր լինի այսքան ազգային, որքան այսօր է: Ձեր գործունեության շնորհիվ ամրապնդվել է հենց ազգային շերտը կինեմատոգրաֆում, և Դուք այն մարդկանցից եք, որոնց կենսագրությունը զուգահեռվում է կինեմատոգրաֆի պատմության հետ: Պարզապես անգնահատելի է Ձեր ներդրումը «Երևան» ստուդիայի, այդ կառույցի կայացման և այդտեղ ստեղծված արժեքների գործում: Մաղթում եմ Ձեզ երկար տարիների կյանք, քաջառողջություն, թող Ձեր քայլվածքը լինի նույնքան անշեղ, ինչպես այսօր է, Ձեր տարիներն ուղեկցվեն խաղաղությամբ և մեր երկրի բարօրությամբ»:
Արա Խզմալյանը, ի նշան երախտագիտության, նախարար Վահրամ Դումանյանի հրամանով, Լաերտ Պողոսյանին է հանձնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ոսկե մեդալը՝ Վարպետի 90-ամյա հոբելյանի առիթով և կինոարվեստի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար:
Նշենք, որ Լաերտ Պողոսյանը 1958 թվականից աշխատել է հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում՝ որպես օպերատոր: Հեղինակել է «Սովորի՛ր կինո նկարահանել» աշխատությունը (1966 թ.), «Իմ կյանքի էջերից» (2013 թ.), «Անցած օրերի մտորումներ, էսքիզներ» (2021 թ.) գրքերը:
1980 թվականից դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում։ 1983 թվականին արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Հայաստանի կինոգործիչների միության անդամ է:
Ֆիլմագրություն. «Պավել Լիսիցյան» (2001 թ.), «Երկրորդ ձմեռը» (1990 թ.), «Արամ Խաչատուրյան» (1983 թ.), «Մեր դարը» (1982 թ.), «Ձորի Միրո» (1979 թ.), «Չարենց» (1974 թ.), «Հայաստանի գագաթները» (1972 թ.), «Մենք» (1969 թ.), «Առնո Բաբաջանյան՝ քո ժամանակակիցը» (1967 թ.), «Մատենադարան» (1959 թ.):
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց