Լրացավ Արցախյան 44-օրյա պատերազմի երկու տարին, պատերազմ, որ խլեց հազարավոր հայորդիների թանկ կյանքեր:
Դպրոցը պարուրվել էր թախիծով, 1-ին դասաժամերն սկսվեցին լռության րոպեով:
Աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ հարգանքի տուրք մատուցվեց զոհված հերոսներին նվիրված դասասենյակում անցկացնելով հուշ-ցերեկույթ՝ ի հիշատակ պատերազմում հերոսացած առյուծ տղաների:
Հնչեցին «Ախպերս ու ես», «Մոր երգը զինվորին» երգերը: Դպրոցի շնորհալի աշակերտները ընթերցեցին իրենց գրած բանաստեղծությունները:
Աշակերտական խորհուրդն իր պարտքը համարեց ամեն բացվող օր հիշել հերոս տղաներին, որոնց թափած սուրբ արյամբ կանգուն է մեր հող հայրենին:
Աշակերտական խորհրդի նախագահ Անի Մարգարյան
Բարև Ձեզ, հարգելի՛ գործընկերներ: Մեր դպրոցական առօրյայում հաճախ ենք տեսնում մի պատկեր, որը մեզ՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչներիս, ստիպում է շատ ավելի խորը մտածել մեր առարկայի դերի մասին: Այսօրվա…
«Երեք անձրևանոց» Մեթոդը դասի ամփոփման, անդրադարձի (ռեֆլեքսիայի) և արդյունքների համախմբման արդյունավետ ու ակնառու ինտերակտիվ հնար է: Այն օգնում է սովորողներին տեքստի ընկալումից ստացած տպավորությունները խմբավորել ըստ 3 առանցքային ուղղությունների՝ էմոցիոնալ/հաճելի,…
Part 1: Word Formation Read the three short texts below. Use the word given in capitals at the end of some of the lines to form a word that fits…
ՀՊՉ նոր պահանջների համատեքստում մեր առաջնային խնդիրն է սովորողների մոտ ձևավորել ոչ թե պատրաստի գիտելիք վերարտադրելու, այլ ինքնուրույն, քննադատաբար մտածելու և սեփական դիրքորոշումն արտահայտելու կարողունակություններ: Հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ…
Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…